Report 1

19
ԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ հհհհհհհհհհհհհհ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ

Transcript of Report 1

Page 1: Report 1

Անգլերեն և թարգմանչություն

հաշվետվություն

Ս.ԱղաբաբյանԿ.Թահսիլդարյան

Page 2: Report 1

Cano CristalesThe river of five colors

• http://www.youtube.com/watch?v=SJ5r5ZK1yB8

Page 3: Report 1

Giethoorn•source http://www.zwaantje.nl/uk.giethoorn.html

•translation

Page 5: Report 1

Giraffes

source http://www.kidskonnect.com/subject-index/13-animals/34-giraffe.html

translation http://www.mskh.am/file.php?id=5262

Page 6: Report 1

The history of ballooningsource http://familycrafts.about.com/gi/dynamic/offsite.htm?site=http://members.tripod.com/~bluner/History.htm

translation

Page 7: Report 1

• Կա մի պատմություն, ըստ որի Ժոզեֆ Մոնթգոլֆիերը մի օր խորհում էր Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Ջիբլարթարի Նեղուցի վրա ֆրանսիական բանակի հնարավոր հարձակման մասին : Նա նստած էր բուխարու դիմաց, որտեղ կինը կախել էր իր գիշերանոցը` չորանալու:Կրակի ծուխն ու ջերմությունը մի ուղղությամբ բարձրանալով`գիշերազգեստը լցրեցին տաք օդով և այն տեղից պոկվեց և բարձրացավ դեպի առաստաղը: Ժոզեֆը հանկարծ հասկացավ, որ բրիտանական ուժերին կարելի է հաղթել օդային հարձակմամբ: Այսպիսով, իր եղբայր Ժաքի օգնությամբ սկսվում են տաք օդով լցված օդապարիկի կառուցման որոնումները:

Page 8: Report 1

• 1783թ. սեպտեմբերին Մոնթգոլիֆեր եղբայրները փորձարկեցին առաջին օդապարիկը, որը ոչխարով, բադով և աքաղաղով էր բեռնված: Մինչ աքաղաղը կսատկեր վայրէջքի ժամանակ ստացած պարանոցի կոտրվածքից, մյուս կենդանիները ապրեցին` ապացուցելով, որ հնարավոր է շնչել օդում: 1783թ. Նոյեմբերի 21-ին Ֆրանսիայի թագավորի ներկայությամբ ծրագրվում է արձակել մարդկանցով առաջին օդապարիկը: Պիլարտ դե Ռոզիերը և Մարկիզ դ'Արլանը թռան ավելի քան 20 րոպե` բարձրանալով 3000 ոտնաչափ բարձրություն և անցնելով 8կմ տարածություն:

• Շատ չանցած` 1783թ. դեկտեմբերի 1-ին Պրոֆեսոր Ժաք Չարլզը օդ բարձրացավ հիդրոգեն գազով լի օդապարիկով`ապացուցելով, որ տաք օդով լցված անհավանական օդապարիկը տրանսպորտի միակ տեսակը չէ:

Page 9: Report 1

• Առաջին թռիչքը Միացյալ Թագավորությունում եղավ 1784թ. սեպտեմբերի 14-ին Լոնդոնում` իտալական դեսպանատան երիտասարդ աշխատող Վինսենթ Լուարդիի կողմից, իսկ Միացյալ Նահանգներում առաջին թռիչքը եղավ 1793թ. Հունվարի 9-ին Ֆրանսիացի Ժան Պիեր Ֆրանսուա Բլանչարդի կողմից: Թռիչքը տեղի ունեցավ Ֆիլադելֆիայի Անկախության հրապարակից նախագահ Ջորջ Վաշինգտոնի և Բենջամին Ֆրանկլինի ներկայությամբ:

• 1905թ. 9 ազգերի ներկայացուցիչներից բաղկացած Աերո ակումբի անդամները հանդիպեցին Փարիզում և ստեղծեցին FAI կազմակերպությունը, որը ստեղծվեց հատկապես թռիչքները գովազդելու, զարգացնելու համար:

Page 10: Report 1

George Byron and Armenia

source http://en.wikipedia.org/wiki/Lord_Byron#The_Armenians_in_Venice

http://www.armeniatravelblog.com/george-byron-about-armenia/

translation

Page 11: Report 1

• Ջորջ Բայրոնը և Հայաստանը• 1816-1817թ. ձմռանը անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը

հայոց լեզու է ուսանել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում՝ հայր Պասկալ Աուչերի հետ: Այս ընթացքում նա աջակցություն է ստացել հայ վարդապետներից՝ հայերեն-անգլերեն քերականության վերաբերյալ իր գիրքը կազմելիս, որը փորձել է հրատարակել Անգլիայում:

• Բայրոնը այնքան տպավորված է եղել միաբանությունում ստացած իր փորձառությունից, որ գրել է. <<Այս մարդիկ վանահայրերն են մի ճնշված և ազնվական ազգի>>:

• Ջորջ Բայրոնը Հայաստանի և հայերի մասին• <<Հայաստանի նման հրաշալիքներով լի երկիր չկա

աշխարհում:>>• <Թերեւս դժվար է գտնել մի ազգի տարեգրություն, որ ավելի

զերծ լինի արատավոր ոճիրներից,քան հայերինը ,որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ արատները` բռնադատման հետևանք:Բայց, ինչ էլ որ լինի նրանց ճակատագիրը, նրանց երկիրը պիտի լինի ամենահետաքրքիրներից մեկը երկրագնդի վրա: Եվ գուցե նրանց լեզուն առավել շատ ուսումնասիրման կարիք ունի՝առավել գրավիչ դառնալու համար»։

Page 12: Report 1

Jingle BellsEnglish translation

Page 13: Report 1

• “Jingle Bells” is one of the best known and commonly sung secular Christmas songs in the world. It was written in 1875 by James Pierpont (1822-1893). James Lord Pierpont was born in Medford, Massachusetts in 1822. He moved to the South and was an organist in a church in Savannah, Georgia. He wrote his popular winter song for his father’s Sunday School class and it became so popular that it was sung at Christmas time. One hundred fifty years after it was published as “Jingle Bells” there are millions of listeners who know and love this song. The song has been translated into many languages.

• As originally published, the song had a different melody as its chorus part, which was less joyful and more classical. It is unknown who replaced the chorus with its modern versions. The first verse and chorus are the most often sung parts of “Jingle Bells”.

Page 14: Report 1

• Jingle Bells-ը աշխարհի ամենաճանաչված և շատ երգվող աշխարհիկ երգերից մեկն է, որը գրել է Ջեյմս Պիերպոնթը 1875թվականին: Ջեյմս Պիերպոնթը ծնվել է 1822թվականին Մասաչուսեց նահանգի Մեդֆորդ քաղաքում : Նա տեղափոխվում է հարավ և Ջորջիա նահանգի Սավանա քաղաքի եկեղեցում աշխատում է որպես երգեհոնահար: Հոր կիրակնօրյա դպրոցի երեխաների համար գրում է ձմեռվա մասին իր հայտնի երգը, որը դարձավ այնքան հայտնի, որ երգվում էր Սուրբ Ծննդյան տոներին: Չնայած Jingle Bells-ի առաջին կատարումից անցել է150 տարի , բայց հիմա էլ կան միլիոնավոր մարդիկ,ովքեր գիտեն և սիրում են այս երգը: Երգը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Բնօրինակի կրկներգը ուներ ուրիշ մեղեդի.այն քիչ ուրախ էր և ավելի դասական: Հայտնի չէ, թե ով է փոխել կրկներգը ժամանակակից տարբերակով : Jingle Bells-ի առաջին քառյակն ու կրկներգը ամենահաջողված մասերն են :

Page 15: Report 1

Kids of Working Mothers More Overweight

•source http://www.breakingnewsenglish.com/1102/110206-working_mothers.html

•translation http://mskh.am/am/6495

Page 16: Report 1

Giethoorn• Giethoorn- ը հայտնի ժամանցի վայր դարձավ 1958թ.-ից հետո, երբ մեծն հոլանդացի

կինոռեժիսոր Bert Haanstra-ն այնտեղ նկարահանեց իր <<Ֆանֆարան>>: Նիդերլանդներում գտնվող այս վայրը այժմ միջազգային ճանաչում ունեցող տուրիստական կենտրոն է: Այն անվանում են Հոլանդիայի Վենետիկ, որովհետև փոքր գյուղի միջով անցնում են մոտավորապես 7.5կմ երկարություն ունեցող ջրանցքներ,որոնք ծածկված են 50 փայտե կամուրջներով։

• Giethoorn- ը հիմնադրվել է  մոտավորապես 1230 –ականներին, սկզբում այն կոչվել է  Geytenhorn, սակայն, ժամանակի  ընթացքում դարձել է   Giethoorn: Այս գյուղում բոլոր երթուղիներն անցնում են ջրի վրայով, փոխադրումներն իրականացվում են այսպես կոչված <<punter>>-ի նավակներով , որոնք շատ բնորոշ են Giethoorn- ին: Դրանք նաեւ կոչվում են <<շշուկ- նավակ>>, որովհետև  աշխատում են էլեկտրական  շարժիչով եւ գրեթե չեն խանգարում այդ  փոքր, գեղատեսիլ գյուղի խաղաղությունն ու հանգիստը:

• Giethoorn- ում ջրանցքներն ընդամենը 1մ խորություն ունեն: Շատ տներ կառուցվել են կղզիների վրա, որոնց կարելի է հասնել միայն փայտե կամուրջների օգնությամբ: Տների մեծ մասն ունի ծղոտե ծածկ, որը մարդիկ պատրաստում են ճահճուտներում աճող եղեգներից։

• Նախկինում միայն հարուստների տներն ունեին կղմինդրե կտուրներ, քանի որ կղմինդրը եղեգից թանկ էր, մինչդեռ այժմ ՝ճիշտ հակառակն է. կղմինդրե կտուրն ավելի մատչելի է, քան ծղոտե ծածկը։

• Giethoorn -ը շատ տեսարժան վայր է այցելության համար, որտեղ կարելի է մտովի վերադառնալ պատմության ավելի վաղ ժամանակաշրջան, երբ ամեն ինչ արվում էր շատ ավելի ազնվազարմ կերպով:

Page 17: Report 1

Meaning of Friendship•sourcehttp://www.dgreetings.com/friendship/meaning.html

•translation

Page 18: Report 1

Ինչ է ընկերությունը

Ինչ է ընկերությունը: Ի՞նչ է ընկերությունը: Ո՞րն է հարաբերությունների այս

տեսակի իմաստը: Մենք հաճախ ենք մտորում այս հարցերի շուրջ, սակայն մինչ օրս չենք գտել համարժեք պատասխանները: Պատճառն այն է, որ այս հարաբերությունը գեղեցիկ և համապարփակ զգացմունքների համադրություն է, որը հաճախ հնարավոր չէ բառերով նկարագրել: Ընկերության բնութագրումը երբեք էլ հեշտ չի եղել, քանի որ այն բազմակողմանի երևույթ է: Այնուամենայնիվ , մեզ անհրաժեշտ չէ բառերի փունջ՝ հասկանալու համար ընկերության խորը իմաստը: Ըստ Ջորջ Էլիոթի, <<Ընկերությունը ինչ-որ մեկի կողքին ինքդ քեզ ապահով զգալու անբացատրելի զգացողությունն է, երբ պարտավոր չես ո՛չ մտքերդ կշռադատել, ո՛չ էլ բառերդ ընտրել>>:

Մարդու սիրտը ջերմացնող այս բնորոշումը ուրվագծում է ընկերության էությունը: Երբ երկու մարդ կապված են միմյանց փոխըմբռնման, հարգանքի եւ սիրո ամուր թելերով, դնում են հիմնաքարը հարատեւ ընկերության։

Այս կապը ժամանակի ընթացքում ավելի ուժեղ է դառնում, աճում են երկու մարդկանց միջեւ առկա վստահությունն ու նվիրվածությունը:

Page 19: Report 1

Սա է հարաբերությունների գեղեցկությունն ու ընկերության հիմնական իմաստը:Լինել ընկերներ նշանակում է լինել ընկերոջ կողքին թե՛ լավ, թե՛ վատ պահերին:Ընկերը պետք է լինի հասկացող, անշահանդիր և նվիրված: Իդեալական ընկերության իմաստը միմյանց նկատմամբ անվերապահ սերն է:Ինչևէ, սա կատարյալ աշխարհ չէ, այնուամենայնիվ, բացառությունների որոշ ձևեր թույլատրելի են, բայց դրանք էլ իրենց սահմաններն ունեն: Ընկերության նպատակը և իմաստը ընկերների կյանքի բեռը թեթևացնելու մեջ է, այլ ոչ թե ավելի ծանրացնելու :Հռոմեացի մտածող Ցիցերոնը ասել է.<<Ընկերությունը բարեկեցության պայծառացումն է, թշվառության լուսավորումը` կիսելով միմյանց մտահոգությունները>>:

Ամենագեղեցիկ փոխհարաբերությունը ընկերությունն է, որը երբևէ կարող են ունենալ երկու անհատներ: Ընկերության օրը հատուկ օր է` նվիրված բոլոր ընկերներին: Օգոստոսի առաջին կիրակին նշվում է որպես ընկերության օր: Ընկերության կապը հետագայում ամրապնդելու համար ընկերները նշում են այդ օրը յուրօրինակ ձևով` պարգևելով միմյանց հաճելի տրամադրություն: Այս առիթը նշելու և բոլոր ընկերների հետ զվարճանալու համար շատ ճանապարհներ կան: Ահա որոշ մտքեր, թե ինչպես կարելի է նշել այդ օրը:

Պայմանավորվե՛ք հանդիպել` տեղեկացնելով ձեր բոլոր ընկերներին այդ հատուկ վայրի մասին: Տեղը որոշելիս փորձեք հավաքվել բոլորին հարմար մի ընդհանուր վայրում: Այն վայրերը, որտեղ ընկերներով հաճախ եք անցկացնում ձեր ժամանակը, նույնպես կարող է հանդիսանալ ձեր հավաքույթը նշելու լավ տարբերակ, քանի որ այն կթարմացնի ձեր հիշողությունները: Ուստի, լուսավոր ու վառ պահի՛ր հուշերը քո հոգում և մտքում` միասին անցկացնելով գեղեցիկ պահեր: