²ðغÜƲ ´àô¸²äºÞî ²Ø겶Æð 2013. ѳٳñ...

24
²ðغÜƲ ´àô¸²äºÞî ²Ø겶Æð 2013. ѳٳñ 3

Transcript of ²ðغÜƲ ´àô¸²äºÞî ²Ø겶Æð 2013. ѳٳñ...

²ðغÜƲ ´àô¸²äºÞî²Ø겶Æð 2013. ѳٳñ 3

«Մենք ենք, մեր լեռները» վերանորոգված

Բարոնուհի Քերոլայն Քոքսը և Աշոտ Բաղդասարյանը

«Արարատից հեռու. հայկական մշակույթը Կարպատյան ավազանում»

ARMYNIA²ðغÜƲ ´àô¸²äºÞî²Ø겶Æð 2013 ѳٳñ 3ARMENIA

14 «Արարատից հեռու. հայկականմշակույթը Կարպատյան ավազանում» գիրքը

15 Խաչվերաց տոն

16 Ադրբեջանցիների հերթականհիստերիան

17 Ցեց Յանոշ (Հովհաննես Ցեցյան)

19 Հրաժեշտ Մոլդովան Կրիշտոֆին

20 Քրիստոնյա ՅՈԲԲԻԿ-ը՝ որպեսադրբեջանական լոբբի

21 Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

22 Ըմբշամարտի աշխարհի 2013 թ.առաջնությունը Բուդապեշտում

4 Պահանջ՝ ի հաստատում արդարության

6 Լեռնային Ղարաբաղի անկախհանրապետությունը

8 «Վերադարձ Հայաստան» հիմնադրամըԲուդապեշտում

9 «Մենք ենք, մեր լեռները» կապիտալվերանորոգված

10 Հայ արվեստագետ Ագարդի Գաբորը

12 Հայաստանի Հանրապետությանանկախության 22-րդ տարեդարձը

13 Ցուցահանդես. Լազար Իմոլա

§²ðغÜƲ¦Ðñ³ï³ñ³ÏÇã՝ гÛÏ³Ï³Ý Øß³ÏáõóÛÇÝ ÐÇÙݳ¹ñ³Ù

ä³ï³ë˳ݳïáõ Ññ³ï³ñ³ÏÇã՝ ÜÇÏáÕáë гÏáμÛ³Ý ¶É˳íáñ ËÙμ³·Çñ՝ êáëÇ êáõë³ÝÛ³Ý ÊÙμ³·ñ³Ï³Ý ϳ½Ù՝

¶³Û³Ý» ÔáñËÙ³½Û³Ý, гñÇ ´³É³μ³ÝÛ³Ý, 껹³ ø³ñ³ÙÛ³Ý, ÈÇÉÇà Գ½³ñÛ³Ý, гÛÏáõÑÇ ä»ïñáëÛ³ն, Արեվ ԼալայանÊÙμ³·ñáõÃÛ³Ý Ð³ëó»Ý.

Լուսանկարիչներ` Հարի Բալաբանյան և Արմեն ԵնգոյանÎáéÝ»ï³ß, 1138 ´áõ¹³å»ßï, Ü»åýÛáõé¹á ÷áÕáó 15/C, лé. (36-1) 359-1334, e-mail: [email protected]

лé. (0036)70-204-9191, e-mail: [email protected], [email protected]ÈáõÛë ¿ ï»ëÝáõÙ ÐáõÝ·³ñdzÛÇ Ð³ÛÏ³Ï³Ý ÆÝùݳí³ñáõÃÛ³Ý ûųݹ³ÏáõÃÛ³Ùμ

Felelős kiadó Az Örmény Kultúráert Alapítvány HU ISSN 1786-5824www.armenians.hu

4 ARMYNIA

ՊԱՀԱՆՋ՝ Ի ՀԱՍՏԱՏՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովիարտահանձնումից անցել է մեկ տարի, ևՀունգարիայի հայկական համայնքըՍեպտեմբերի 3-ին բաց նամակով դիմել էՀունգարիայի արդարադատության նախարարՆավրաչիչ Տիբորին՝ պարզելու վերջինիսգործողություններն այս հարցի վերաբերյալ: Ձեզենք ներկայացնում համայնքի փոխնահագահՆիկողոս Հակոբյանի հարցազրույցը և նամակնամբողջությամբ:

– Պրն. Հակոբյա՛ն, Ռամիլ Սաֆարովիարտահանձնումից անցել է արդեն մեկ տարի, ևՀունգարիայի հայկական համայնքը բացնամակով պահանջ է ներկայացրելարդարադատության նախարար ՆավրաչիչՏիբորին: Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել:– Այո՛, մենք բաց նամակով խնդրել և պահանջելենք արդարադատության նախարարիցներկայացնել այն գործողություններն, ինչ որարվել են մարդասպանին արժանի պատժիենթարկելու համար: Սկզբումկառավարությունը բողոքի նոտա հղեցԱդրբեջանի դեսպանին: Դա, ըստ երևույթին,կրում էր լոկ ձևական բնույթ, քանի որ չանցածմեկ շաբաթ նույն մարդը ֆուտբոլայինընկերական հանդիպումներ կազմակերպեցԱդրբեջանի հետ, իսկ հոկտեմբերի 4-ից 6-ը տեղիունեցավ առևտրային մեծ ֆորում: Այս ամենը մեզստիպում է հասկանալ կատարված քայլի ողջցինիկ ենթատեքստը:– Իսկ համայնքն ու կառավարությունըհամագործակցության որևէ օղակ չե՞ն գտել: – Հունգարիայի կառավարությունը որևէօգնություն չի ցուցաբերում հայությանը և որևէկերպ չի աջակցում: Մենք բազմիցս մերօգնությունն ենք առաջարկել, քանի որ այս բոլորիրադարձությունների և հարաբերություններիխզման արդյունքում հիմնական տուժողըՀունգարիայում բնակվող հայերն են: Մենքառաջարկել ենք լինել կամուրջ Հունգարիայի ևՀայաստանի միջև: Բազմիցս կազմակերպել ենքմշակութային միջոցառումներ, սակայնպատասխան քայլ չենք ստացել: Դե պարզ է.Հունգարիան չի ցանկանում վտանգել իր ևեղբայր պետության՝ Թուրքիայիհարաբերությունները: Հստակ գիտենալովՀունգարիայի հայկական համայնքի՝ ՀայոցՑեղասպանության և Ղարաբաղի անկախությանճանաչման հետ կապված պահանջը՝ խուսափումեն հայերի հետ հանդիպումներից և փորձում

տարբեր դիվանագիտական հնարքներով մեղմել:– Ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը չիընդունում ձեր օգնությունն ու չի աջակցում:– Քանի որ Սաֆարովյան հարցից հետո «հայ»բառն իրենց համար արգելք է դարձել: Չենցանկանում համագործակցել և խուսափում ենմեզանից, քանի որ մենք մշտապես հիշեցնումենք իրենց խայտառակությունը, ինչն իրենքայդքան ուզում են մոռանալ: Ինչպես գիտենք,հաջորդ տարի տեղի են ունենալուպառլամենտական ընտրությունները, և այսհարցը մեծ ազդեցություն կունենա: – Փաստորեն անցել է մեկ տարի, սակայնՍաֆարովյան հարցը դեռևս թարմ է...– Պետք է նշեմ, որ այս հարցը Հունգարիայիհայության համար վերածվել է ավելի լուրջհիմնախնդրի, քանի որ այն սկսել է խոչընդոտելտեղի հայության գործունեությանը նաև առօրյակյանքում: Հիշե՛նք, թե ինչ տեղի ունեցավԲալատոնֆյուրեդ քաղաքում միջոցառմանժամանակ: Նման քայլերով Հունգարիայի որոշքաղաքական գործիչներ թևեր են տվելադրբեջանցիներին, և վերջիններս կարծում են,թե այս երկրում իրենք կարող են իրենց թույլ տալամեն ինչ: Փաստորեն Սաֆարովիարտահանձնումը հիմք հանդիսացավ այս երկուպետությունների միջև ավելի լավբարեկամական կապեր ստեղծելու համար:– Այժմ, երբ նամակն ուղարկված է, ի՞նչակնկալիքներ ունեք:– Նման դեպքերում յուրաքանչյուրդեմոկրատական երկրում արդարադատությաննախարարը պարտավոր է պատասխանել:Սակայն, քանի որ մենք արդեն մեկ տարի էհետևում ենք այս հարցի շուրջ իրականացվողգործողությունների ընթացքին, գիտենք, որ նաոչինչ չի արել և, հետևաբար, պատասխանելուոչինչ չունի:Իհարկե մենք մեր նամակն անգլերենթարգմանությամբ հղելու ենք նաև Եվրոմիությանմարդու իրավունքների պաշտպանությանկոմիտե, որտեղ Հունգարիայի ներկայացուցիչըհենց արդարադատության նախարարն է:Այնուամենայնիվ նա կանգնելու է այս հարցերինպատասխան տալու խնդրի առաջ՝ լինի դա մեզ,թե կոմիտեյին: – Իսկ եթե այնուամենայնիվ չլինի որևէպատասպան:– Տեսե՛ք, մենք իրենից չենք խնդրում, որ զբաղվիհայկական հարցերով, այլ պահանջում ենք իրենիպաշտոնե տրված պարտականությունների

իրականացում:Այս պատասխանը ոչ միայն հայերի համար էկարևոր, այլև հունգար ժողովրդի: Պետք էտարբերել հունգար ժողովրդինկառավարությունից, քանի որ ժողովուրդը

մշտապես ցավել է այս խնդրի համար և նույնպեսսպասում է արձագանքի:Իսկ նրա չպատասխանելն, ինքնին կլինիպատասխան: Որևէ դրական ակնկալիք չունենք:

Արև Լալայան

ARMYNIA 5

Մեծարգո՛ նախարար,Դուք երկար տարիներ լուրջ աշխատանքներ էիքտանում, որպեսզի իռլանդացի ճանապարհայինհանցագործը, ով մինչ այժմ հաջող կերպովկարողանում էր թաքնվել օրենքից, վերջապեսստանա իր՝ օրենքով նախատեսված պատիժը՝բավարարվածություն և խաղաղություն պարգևելովսգացող ընտանիքին և ողջ Հունգարիային: Ջանք ուեռանդ չխնայեցիք, ներդրեցիք բոլոր քաղաքական ևդիվանագիտական լծակները նպատակինհասնելու համար: Դուք արեցիք դա, ոչ միայն Ձեզընտրողների սպասելիքներն արդարացնելուհամար, այլ քանի որ այն նաև Ձեր անմիջականպարտքն էր և ներքին վերահսկողության ու խղճիխնդիր:Մենք տարբերում ենք մեղքն ուհանցավորությունը: Մեր օրենքն ու արդարությանզգացումը նույնպես: Հնարավոր չէ հավասարինշան դնել չկանխամտածված սպանության ևառանձնակի դաժանությամբ դիտավորյալկատարված կոտորածի միջև: Իռլանդացիփախուստի դիմած վարորդը պատրաստվում էպատժվել, գնչու մարդասպանները նույնպեսպատժված են, ինչպես բոլոր նրանք, ովքերբերման են ենթարկվել ոստիկանության կողմից ևունեն դատարանի վճիռը:Այդ իսկ պատճառով էլ այս բաց նամակը հղումենք այժմ: Դարեր շարունակ Հունգարիայումբնակվող հայկական փոքրամասնությունըակնկալում է Ձեր նույնքան հետևողական ևբարեխիղճ վերաբերմունքն, ինչպես մյուսդեպքերում է. մինչև վերջ պաշտպան կանգնելզոհերի համար, հաստատել օրենքի ուժը,անհանդուրժողականություն մեծագույն մեղքի՝սպանության նկատմամբ, ինչն այս դեպքումավելի փառաբանված ահաբեկչություն էր:Հիշե՛ք տխրահռչակ մարդասպան Սաֆարովին,նրա միտումնավոր, ստոր հիմքերով ևկանխամտածված կատարած գործողությունը,ճիշտ ինչպես գնչուների հրաձգությանժամանակ: Եթե դա անպատիժ է թողվում, մենքդեռ մեկ զոհ չէ, որ կունենանք: Բուդապեշտումայդ փետրվարյան օրերից հետո վախի և

անհանգստության զգացում է պատել բոլորհայերին: Սպանությունը, որպես այդպիսին,հայերի ցեղասպանության, Սումգայիթյան ևԲաքվի ջարդերի կրկնությունն ուշարունակությունն է: Մարդասպանինազատություն շնորհելը մեզ ստիպում էսարսափել ոչ միայն ոճրագործից, այլև ողջերկրից, որը տոնում է և ճանաչում նրան, որպեսհերոս: Այդ ժամանակվանից ի վեր մենք փորձումենք ճնշել այդ զգացողությունը մեր մեջ,անհանգիստ ենք մեր երեխաների և սիրելիներիհամար, քանի գիտենք, որ ահաբեկչություննանկանխատեսելի է և դաժան:2012թ. օգոստոս ամսին Աստծո հինգերորդպատվիրանը՝ «Մի՛ սպանիր» արժեզրկվեցԲուդապեշտում՝ հանուն կառավարության«ազգային շահերի», որն արտոնություն տվեցԱդրբեջանին:Պարո՛ն նախարար, տեղի ունեցածից մեկ տարիանց ողջ հայ ազգի անունից խնդրում ենք Ձեզպատասխանել հետևյալ հարցերին. • Ի՞նչ է տեղի ունեցել վերջին տարում՝

հանցագործին վաղաժամկետ ազատելուց,արտահանձնելուց և ձևական բողոքներկայացնելուց հետո:

• Արդյո՞ք Հունգարիան դիմել է որևէ միջազգայինհամաժողովի, քանի որ չի կարողացել հասնելայն բանին, որ Ադրբեջանը գործի ըստ օրենքի ևպայմանագրի, և հանցագործը ենթարկվիպատասխանատվության Հունգարիայում կամիր հայրենիքում:

• Ի՞նչ քայլեր է կառավարությունն արդենձեռնարկել և պատրաստվում ձեռնարկել,որպեսզի պարտադրի օրենքի ուժի կիրառումը:

Այս հարցերն անպատասխան են մինչ օրս, քանիոր կառավարությունն այս գործը փակված էհամարում: Լիահույս ենք, որ բողոքը ոչ թեցուցադրական է ալիբի ապահովելու համար, այլողջախոհության և խղճի վրա հիմնվածարձագանք, որից ելնելով այս խնդիրը փակվածչի համարվում:

ՀՀԻ

Հունգարիայի հայ համայնքի բաց նամակը Հունգարիայիարդարադատության նախարարին

6 ARMYNIA

2012թ. դեկտմբերին Հունգարիայի հայկականինքնավարության հերթական ժողովի օրակարգումընդգրկված էր Լեռնային ՂարաբաղիՀանրապետության անկախության ճանաչմանխնդիրը: Ժողովի մասնակից 21 անդամներըմիաձայն քվեարկեցին Լեռնային ՂարաբաղիՀանրապետության անկախության ճանաչմանհամար: ՀՀԻ նախագահ Սարգսյան Սևանն իրխոսքում նշեց, որ տվյալ որոշմամբ փորձում ենխթանել և մղել Հունգարիայի կառավարությանը ևսնման քայլի, ինչպես նաև կոչ են անում հայսփյուռքին նման հնարավորության առկայությանդեպքում հետևել իրենց օրինակին՝ շեշտելով, որսփյուռքահայության առաջնայինպարտականությունն է բոլոր ջանքերն ուղղել ԼՂՀխնդրի լուծմանը: Սկսելով ինքնավարություններիցու հաստատություններից՝ պետք է հասնելպետական մակարդակի:Ժողովի անդամները նաև նշեցին, որ հասկանումեն և պարզ է, որ վերջին տարիներին Ադրբեջանի ևՀունգարիայի հարաբերությունները զարգացան միհողի վրա, որտեղ գրեթե անհնար է ակնկալելնման որոշում, սակայն դա չպետք է կանգնեցնիիրենց: Գուցե Հունգարիայի քաղաքապետարան-ները, որոնք ունեն նույն արտոնություններն, ինչինքնավարությունը, չկարողանան ընդունել ԼՂՀանկախության ճանաչման որոշումը՝ որոշակիքաղաքական նկատառումներից ելնելով, սակայնիրենց նման հարցում որևէ սահմանափակում չիկարող լինել:1993թ. Հունգարիայի կառավարություննընդունեց օրենք՝ ըստ որի Հունգարիայումբնակվող ազգային փոքրամասնություններից 13-ին տրվեց արտոնություն ընտրություններիմիջոցով ստեղծել ինքնավարություն, որն ունիպետական հաստատության կարգավիճակ:1994թ.-ին ստեղծվեց Հունգարիայի հայկականինքնավարությունը: Տրված արտոնությանհամաձայն էլ հաստատության կայացրածորոշումներն ունեն պետական կարգավիճակ,իսկ արձանագրությունները ներկայացվում ենՀունգարիայի կառավարությանը:որ ԼՂՀ անկախությունը հռչակվել է 1991 թվականիսեպտեմբերի 2-ին միջազգային իրավունքիհիմնարար նորմերին համապատասխան: Այդօրվանից ի վեր հանրապետության իշխանություն-ները հետևողականորեն վարում են կովկասյանտարածաշրջանում խաղաղության և կայունությանպահպանմանն ուղղված քաղաքականություն:

Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանիանբաժանելի մասն է: Ուրատական սեպագիրարձանագրություններում երկրամասը կոչվումեն «Ուրտեխե» - «Ուրտեխինի»: Ըստ էությաներկրամասը նույն անունով են կոչել նաև հինհույները։ Հույն հեղինակ Ստրաբոնի«Աշխարհագրությունում» (մ.թ. I դար) Քուռ գետիաջ ափին գտնվող երկրամասը հիշատակվում է«Օրխիստենա» (Orcisthnh) անունով՝ որպես ՄեծՀայքի մարզերից մեկը, հայտնի իր մեծաքանակայրուձիով:Միջնադարում Արցախը հայտի է եղել նաև«Ծավդեք» (Ծավդեքյան իշխանական տանանունով), «Փոքր Սյունիք», 13-րդ դարից «Խաչեն»անուններով։ 18-րդ դարում գործածական էր«Փոքր Հայաստան» անվանումը։ Միևնույն ժամա-նակ Ուտիք նահանգի հետ միասին Արցախըկոչվել է «Աղվանք», «արևելից կողմանք», «Խորինաշխարհն Հայոց»: 387 թ. Մեծ Հայքը բաժանվեցՀռոմեական կայսրության և Պարսից տերությանմիջև, արևելյան նահանգներ Արցախը և Ուտիքըմիառժամանակ միացան Աղվանքին, մինչևվերջինս նույնպես գրավվեց Պարսկաստանիկողմից։ Այնուհետև Լեռնային Ղարաբաղըգտնվում էր Բագրատունյաց թագավորությանկազմում (12-13դդ.):Դարեր ի վեր Ղարաբաղը հանդիասցել է տարբերնվաճողների թիրախ, սակայն մնացել էհայերինը և ստացել կիսաանկախ կարգավիճակ:17-րդ դարի կեսերից Ղարաբաղի հյուսիսայինհատված են սկսում ներխուժել թուրքականքոչվոր ցեղեր, ինչը բախումներ է առաջացնումտեղի հայերի հետ: Շուրջ 1750 թ. Ղարաբաղում իշխանության գլուխէ գալիս Փանահ Ալի խանը, սա սկիզբն էդառնում Ղարաբաղի Խանության։ Այս շրջանումհայերի հոծ արտահոսք է սկսվում Արցախից:Ցարական Ռուստաստանը, որն այդ միջոցինավելի ու ավելի էր ընդարձակվում դեպի հարավ,1805թ-ին միակցում է Ղարաբաղը, որն հատագա-յում վավերացվում է Գյուլիստանիպայմանագրով 1813 թ. Ռուս-պարսկականպատերազմի (1804-1813թթ.) վերջում:Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի 95%-ըհայեր էին, առաջին համաժողովը գումարեց, որըհռչակեց Լեռնային Ղարաբաղը անկախ քաղա-քական միավոր, այնուհետև ընտրեց ԱզգայինԽորհուրդ և կառավարություն: Երբ 1918 թ.Հայաստանը և Ադրբեջանը որպես դեմոկրատա-

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ARMYNIA 7

կան հանրապետություններ իրենց անկախ ենհայտարարում, Ղարաբաղի տարածքը դառնումէ վեճի առարկա երկու պետությունների միջև`ուղեկցվելով մի քանի կարճ ռազմականբախումներով։1918 թ. հուլիսի 22-ին Շուշիում տեղի է ունենումԱրցախահայության անդրանիկ համագումարը(ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է«անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրումէ Ազգային Խորհուրդ և հիմնում ժողովրդականկառավարություն։ Երկու օր անց «Ղարաբաղիժողովրդական կառավարության դեկլարացիայով»հրապարակվում են իշխանության առաջիկակարևորագույն խնդիրները։ Մինչև 1920 թ.Արցախն ուներ ինքնիշխան պետության բոլորանհրաժեշտ ատրիբուտները, այդ թվում՝օրինավոր իշխանություն և զինված ուժեր։ ԱզգերիԼիգայի կողմից Ղարաբաղը ճանաչվել է որպեսվիճելի տարածք, այն չի ճանաչվել ոչ որպեսԱդրբեջանի տարածք:Լեռնային Ղարաբաղը ցանկանում էր խաղաղու-թյան հաստատել, սակայն ի պատասխան իր այդնախաձեռնության՝ Ադրբեջանը սկսեց ռազմականհարձակում: 1918թ. մայիսից 1920թ. ապրիլըԱդրբեջանը թուրքական օժանդակ զորամասերիօգնությամբ իրականացրեց հայ ժողովրդիկոտորած: 1920թ. Շուշի քաղաքում մոտ 40.000 հայէր սպանվել և տեղահանվել: Բայց նույնիսկ այսճանապարհով նրանք չկարողացան ԼեռնայինՂարաբաղի ժողովրդին հնազանդեցնել ևհաստատել Ադրբեջանի իշխանությունը:Խորհրդային Ռուսաստանը նույնպես հաստատելէր, որ Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք էՀայաստանի և Ադրբեջանի միջև: ԸստԽորհրդային Ռուսաստանի և Հայաստանիհամաձայնագրի՝ 1920թ. ռուսական զորքերըժամանակավորապես տեղա-կայվել էին Ղարաբաղիտարածաշրջանում:1920թ. նոյեմբերի 30-ինխորհրդային համակարգիստեղծմամբ ԱդրբեջանիՀեղափոխականկոմիտեն/հիմնականբոլշևիկյան իշխանականգործիք/ իր հայտատրարութ-յունում անմիջապես ճանա-չեց Լեռնային Ղարաբաղը,Զանգեզուրը և ՆախիջևանըՀայաստանի անբաժանելիհատված: Ըստ Ադրբեջանի ԽորհրդայինՍոցիալիստականՀանրապետության ԱզգայինԽորհրդի, Ադրբեջանի Հեղկոմի

և Ադրբեջանի Խորհրդային ՍոցիալիստականՀանրապետության կառավարության համաձայ-նագրի՝ 1921թ. Լեռնային Ղարաբաղը հռչակվեցորպես Հայաստանի Խորհրդային Սոցիալիս-տական Հանրապետության անբաժանելիհատված: Հայաստանը նույնպես ճանաչեցԼեռնային Ղարաբաղը որպես իր անբաժանելիհատված: Հայաստանի կառավարության կողմիցհրապարակված հրամանագիրը տպագրվել էր թե՛հայկական, թե՛ ադրբեջանական մամուլում,ինչպես նաև 1921թ. Հունիսի 22-ին Ադրբեջանիկոմունիստական կուսակցության «Բաքուաշխատավոր» ամսագրում: Այս դեպքումՀայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումնամրապնդված էր օրենքով: Միջազգայինիրավունքի և նորմերի համատեքստում սա վերջինօրինական ակտն էր կապված ԼեռնայինՂարաբաղի հետ խորհրդային կարգերի ժամանակ:1921թ. Հուլիսի 4-ին Վրաստանի մայրաքաղաքԹիֆլիսում Ռուսաստանի կոմունիստականկուսակցության կովկասյան գրասենյակըհերթական նիստ գումարեց, որտեղ ամրապնդվեց,որ Լեռնային Ղարաբաղը ՀայաստանիԽորհրդային Սոցիալիստական Հանրապետու-թյան մի մասն է: Այնուամենայնիվ, Հուլիսի 5-իգիշերը, Մոսկվայի թելադրանքով և Ստալինիանմիջական միջամտությամբ, նախորդ օրվաորոշումը վերանայվում է և առանց որևէընթացակարգի ստիպողապար հաստատվումնորը. Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավարտարածք կլինի Ադրբեջանի տարածքում: Այսորոշումն աննախադեպ ակտ է միջազգայինիրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի(Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան)կուսակցություն) կազմակերպությունը առանցորևէ օրինական հիմքի որոշում է Լեռնային

Ղարաբաղի կարգավիճակը: Ողջ խորհրդային ժամա-նակաշրջանում, ԼեռնայինՂարաբաղի հայերը երբեք չենընդունել այդ որոշումը, ևտասնամյակներ շարունակպայքարել են հայրենիքինվերամիավորելու համար:Լեռնային Ղարաբաղիհակամարտության ներկայիսփուլը սկսվել է 1988 թ-ին, երբի պատասխան ԼեռնայինՂարաբաղի ժողովրդիինքնորոշման պահանջի`Ադրբեջանի իշխանություն-ները Ադրբեջանի ողջտարածքում կազմակերպեցինջարդեր և էթնիկ ոչնչացում՝ իդեմ հայ բնակչության,

հատկապես Սումգայիթում, Բաքվում ևԿիրովաբադում:1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղիբնակչությունը հանրաքվեի ժամանակ համա-ձայնության է եկել Լեռնային ՂարաբաղիՀանրապետություն հիմնադրելու մասին, ինչըլիովին համապատասխանում էր միջազգայինիրավունքի նորմերին, և այդ ժամանակվաԽորհրդային Միության իրավական նորմերին ևօրենքներին: Այսպիսով, նախկին ԱդրբեջանիԽորհրդային Սոցիալիստական Հանրապետու-թյունում երկու հավասար պետություններստեղծվեցին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը:Լեռնային Ղարաբաղը և հարակից հայաբնակտարածքներն Ադրբեջանի իշխանություններիթիրախն էին, ովքեր վարում էին բաց ագրեսիվքաղաքականության և իրականացնումլայնածավալ ռազմական գործողությունների,ինչի արդյունքում հայերմ ունեցան հազարավորկորուստներ և կրեցին մեծ վնասներ:Ադրբեջանը երբևէ չի անհանգստացելմիջազգային համայնքների կոչերից, հատկապեսՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ԼեռնայինՂարաբաղի հակամարտության մասինբանաձևերի հետ կապված, որը կոչ էր անումդադարեցնելու ռազմական գործողությունները ևանցնել խաղաղ բանակցությունների:Մայիսին, 1994 թ. Ադրբեջանը, ԼեռնայինՂարաբաղը և Հայաստանը ստորագրեցինհրադադարի համաձայնագիր, որը, չնայած

բազում խախտումների, դեռևս ուժի մեջ է:Ադրբեջանի ագրեսիվ ռազմական արշավը նաևհարցեր է առաջացնում իր համահարթեցմանկամքի, պարտավորությունների և բարեկամականհարաբերությունների հաստատման իր լրջությանհետ կապված: Ադրբեջանը շարունակում էմեծացնել իր ռազմական բյուջեն, որը ֆինանսա-վորում է իր նավթային եկամուտներով, խախտումէ բազմաթիվ պայմանագրեր ու պարտականութ-յուններ անվտանգության և ռազմաքաղաքականբնագավառներում: Ի դեպ, Ադրբեջանը ճնշում էբոլոր տնտեսական, քաղաքական, ռազմական ևհումանիտար նախաձեռնությունները, որոնցնպատակն է ամրապնդել վստահությունըկողմերի միջեւ:Հայաստանը ձգտում է կարգավորել միայնխաղաղ ճանապարհով:Ադրբեջանի ուժ կիրառելու և սպառնալիքներովմիակողմանի զիջման հասնելու փորձերն իսկզբանե դատապարտված են եղել անհաջողութ-յան, և մինչ օրս հանդիսանում են փոխհամա-ձայնության գալու հիմնական խոչընդոտ:Լեռնային Ղարաբաղը, որպես Ադրբեջանի մաս,ապագա չունի, և ինչ լուծում էլ որ տրվի, պետք էլինի ըստ Լեռնային Ղարաբաղի ժողովրդիկամքի: Սա մարդկանց ինքնորոշման խնդիրն է ևԱդրբեջանը ոչ իրավական, ոչ էլ քաղաքականկամ բարոյական հիմք չունի պահանջելուԼեռնային Ղարաբաղը:

Ալեքս Ավանեսյան

8 ARMYNIA

«Ի՞նչ է Հայաստանը քեզ համար. պարզապես միվայր, ինչ- որ գաղափար, թե՞ պատմության միհատված: Գուցե բացասական լուրերի հեղե՞ղ»:«Վերադարձ Հայաստան» (Repat Armenia)հիմնադրամն առաջարկում է աշխարհասփյուռհայ որդիների հայրենադարձություն՝ իրենցկարողություններով ու հմտություններովհայրենիքը ծաղկեցնելու ազգօգուտնախաձեռնությամբ:«Վերադարձ Հայաստան» հիմնադրամըտարբեր երկրներում շարունակում էիրականացնել ֆորումներ՝ նվիրվածհայրենադարձությանը: Նրանցից մի մասնարդեն իսկ անցկացվել է Սան Ֆրանցիսկոյում,Լոս Անջելեսում, Լոնդոնում, Մոսկվայում,Բեյրութում, ինչպես նաև Բուդապեշտում:Սեպտեմբերի 27-ին Հայկական մշակութային

կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում«Վերադարձ Հայաստան» հիմնադրամիգործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ:Վ.Մարաշլյանը մանրամասն ներկայացրեցհիմնադրամի գործունեությունը, խոսեց ձեռքբերած հաջողությունների, ունեցածարդյունքների և ապագայի հեռանկարներիմասին: Մարաշլյանն ընդգծեց, որ անխտիրհայկական բոլոր համայնքներից հայորդիներվերադառնալու են հայրենիք և «ՎերադարձՀայաստան» հիմնադրամը պատրաստ է օգնել ևնպաստել նրանց հաստատմանը ՄայրՀայրենիքում: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամիգործունեությանը մանրամասն կարող եքծանոթանալ հիմնադրամի պաշտոնականկայքում` www.repatarmenia.org

«ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ

ARMYNIA 9

Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկըհանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» նորկապիտալ վերանորոգված հուշարձանիբացման հանդիսավոր արարողությանըմասնակցել է Արցախի Նախագահ ԲակոՍահակյանն:Արցախի Հանրապետության նախագահիաշխատակազմի տեղեկատվության գլխավորվարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարնընդգծել է ազգային խորհրդանիշներիպահպանման կարևորությունը`գոհունակություն հայտնելով, որ այսգործընթացի մասնակից է նաև սփյուռքը: Այսհամատեքստում Նախագահ Սահակյանըերախտագիտություն է հայտնել բարերարԿարեն Ավագյումյանին համալիրիբարեկարգման աշխատանքներըֆինանսավորելու համար` այն համարելովպատմական հայրենիքի հետ կապերն ամուրպահելու լավագույն միջոցներից մեկը:Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ երկրորդնախագահ Արկադի Ղուկասյանը, ՀայաստանիՀանրապետության Ազգային ժողովինախագահ Հովիկ Աբրհամյանը, Հայաստանիառաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ ԱԺխոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ ԱրաՀարությունյանը, Մեծ Բրիտանիայի Lորդերիպալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը,կոթողի հեղինակ Սարգիս Բաղդասարյանիորդի Աշոտ Բաղդասարյանը, Արցախի ևՀայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ,բազմաթիվ հյուրեր արտերկրից:Ելույթի համար խոսք տրվեց նաևքանդակագործ Աշոտ Բաղդասարյանին: Նահուզված էր և երախտապարտ ԼՂՀիշխանություններին՝ հորը արժանվույնսգնահատելու համար:

Ելույթ ունեցավ նաև բարերար ԿարենԱվագումյանը, ով կարևորեց ԼՂՀիշխանությունների, մասնավորապես, ԲակոՍահակյանի կողմից ցուցաբերվողվերաբերմունքը՝ կապված սփյուռքահայգործարարների նախաձեռնությունների հետ,այն է՝ հովանավորչությամբ նպաստելպատմական հայրենիքի վերականգնմանը,աջակցել համերկրացիներին՝ ապրելուբարեկեցիկ պայմաններում:Շնորհակալություն հայտնվեց հուշարձանիտարածքի բարեկարգման նախագծիճարտարապետ, «Նարինե և Գեղանի» ՍՊԸտնօրեն Վլադիկ Սարգսյանին, ինչպես նաևշինարարական աշխատանքներն իրագործած«Արկշին» ՍՊԸ կապալառուկազմակերպության տնօրեն ԱրկադիԾատրյանին՝ աշխատանքները բարձրմակարդակով կատարելու համար:Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանիհեղինակի որդուն՝ Աշոտ Բաղդասարյանին ևբարերար Կարեն Ավագումյանին:

Տեքստի համադրումը և լուսանկարները`Արմեն Ենգոյանի

«ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԼԵՌՆԵՐԸ» ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ

Բարերար Կարեն Ավագյումյան

Ծագումով հայ Հունգարիայի ժողովրդականարտիստ Ագարդի Գաբորի հետ այսհարցազրույցը տեղի է ունեցել 2002թ-ին նրա 80-ամյակի առթիվ: Ինչպես նշել է Ագարդի Գաբորը,մի քանի տարի առաջ դժվար կպատկերացներ,որ կարողանար հարցազրույց տալ առողջականծանր վիճակի պատճառով, սակայն այժմ, իշնորհիվ բժշկական միջամտության, ավելիկայուն է:

Չեմ կարող պատկերացնել ինձ թոշակառու.նստել աթոռին և նայել երկնքին: Դա իմաստչունի: Մարդն ապրում է այնքան, որքաննպատակներ և անելիքներ ունի: Ով այդպես էապրում՝ ամենադժբախտ մարդն է, իսկ ես այդմարդը չեմ, քանի որ շատ երջանիկ եմ. ունեմ 80տարվա կյանք, որից 65-ը նվիրել եմ արվեստինև ապրում եմ նրանով: 16 տարեկանից եղել եմշատ ինքնուրույն: Հայրս հայ էր, կրում էրԱրկալյան ազգանուն: Հետո եկավ միժամանակ, երբ հունգարաբնակներիազգանունները պետք է լինեն հունգարական:Մայրս, ում ազգանունը Արկալյան Միկլոշնե էրասաց, որ ինքն այլևս չի ուզում փոխել, քանի որարդեն տարիքով էր, երիտասարդը մենք ենք ևապագան մերն է. թե օրենքն այդպես էպահանջում, պետք է փոխել: 1933թ. մենքդարձանք Ագարդի: -Ինչպե՞ս հայտնվեցիքՀունգարիայում: Ինչպե՞սծնողներդ ծանոթացան:-1915թ. Հայոց Ցեղասպանությանժամանակ հայրս կարողացել էփախչել ջարդերից և հասելՏրանսիալվանիայիՍեկեյուդվարհեյ քաղաք: Հայրսայն ժամանակ երիտասարդ էր ևաշխատում էր որպես դերձակ:Շրջագայել է Եվրոպայի տարբերքաղաքներում մասնագիտութ-յան մեջ ավելի հմտանալուհամար: Ճամփորդել է շատ,վարպետացելմասնագիտության մեջ և,վերադառնալով Հունգարիա,Հոդմեզովաշարհեյում հանդիպելէ մորս: Ամուսնանալուց հետո

տեղափոխվել են Սեգեդ քաղաք:-Ինչպիսի՞ հոգեբանությամբ են Ձեզդաստիարակել օտար երկրում:-Հայրս ինձ հետ մշտապես խոսում էրհունգարերեն, քանի որ զգում էր, որ եսդժվարանում եմ հայերեն բառեր հիշել: Որոշժամանակ անց ինքն էլ էր շատ բառեր մոռացել,քանի որ տարածաշրջանում չկար մեկն, ումհետ կարելի էր խոսել հայերենով: Ես երբեք չեմամաչել, որ ազգությամբ հայ եմ, միշտհպարտացել եմ դրանով՝ անկախ նրանից, որկիսով չափ հունգարացի եմ: ՄայրսՀոդմեզովաշարհեյում աղքատ ընտանիքից միաղջիկ էր, ով սիրահարվել էր 2 մետր բոյունեցող, կապտասևավուն մազերով, հնդկացունման մի տղամարդու: Երբ հիշում եմ հորս ևմորս, կարծես ժամացույցի 2 սլաքներ լինեին.հայրս մեծ սլաքն էր, մայրս՝ փոքր: Հայրսանսահման հումոր ուներ: Երբ ասում են, որ կամարդ, ով ամեն ինչից հասկանում է, հայրս է:Կարծում եմ շատ հատկանիշներ իրենից եմժառանգել, ինչպես օրինակ՝ սրբապատկերներնկարելու ունակությունս: Ինչպես նաև շատերնասում են, որ հումորս հորս հումորի նման է: 9 տարեկան էի, երբ հայրս մահացավ: Նրա հետանցկացրածս յուրաքանչյուր վայրկյանը վառ էիմ մտքում. հումորը, ժպիտը և խրատները:Միշտ իրենից 5 մետր առաջ էի քայլում,որպեսզի տեսնի ինձ, և եթե հանկարծ հոգնած

կամ տգեղ էի քայլում, մեջքիսհետևից ուղիղ, գեղեցիկքայլելու հրաման էր գալիս:Միշտ շատ էլեգանտ էիհագնվում. փայլուն կոշիկներ,սպիտակ գուլպաներ, կարճտաբատ և փոքրիկնավաստիական հագուստ:Ամեն կիրակի օր պարտադիրգնում էինք եկեղեցի, ևպատարագից հետո հայրս ուընկերները հավաքվում էինՍեգեդի Սեչենյի հրապարակիգարեջրատանը: Նրանք ուտումէին նրբերշիկ և գարեջուրխմում, իսկ ես՝ ազնվամորուհյութ:-Ասացիք, որ ամեն կիրակիգնում էիք եկեղեցի. ապրու՞մ եք

10 ARMYNIA

Հունգարիայում ծագումով անվանի հայերը

ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԱԳԱՐԴԻ ԳԱԲՈՐԸ

ARMYNIA 11

քրիստոնեական կյանքով և հավատքով:-Հայրս ապրում էր:-Հայ առաքելական, թե՞ կաթոլիկ:-Հունական ուղղափառ: Իմ կնունքը շատխառնաշփոթ էր: Մայրս տարել էր կաթոլիկեկեղեցում կնքելու, և երբ հայրս իմացավ,տարավ ինձ հունական ուղղափառ եկեղեցի,որտեղ ինձ նորից կնքեցին: Մայրս սա իմանալով,ասաց, որ այդ դեպքում ոչ մեկն էլ թող չլինի.փաստորեն դարձա հույն կաթոլիկ:-Իսկ անձնական կյանքն ինչպե՞ս դասավորվեց:-1956թ. ամուսնացա: Կինս շատ գեղեցիկ էր,բալետի հրաշալի պարուհի, լավ ընկեր ևկողակից: Այդ շրջանում Հունգարիայում բարդդրություն էր, կարելի է ասել գնդակների ևհեղափոխության ձայնի ներքո ենք ամուսնացել: -Ծնողներից ո՞վ է Ձեզ համար հանդիսացելօրինակ և ներշնչել: -Հայրս շատ վաղ մահացավ, ես նրան անչափշատ էի սիրում: Ճիշտն ասած, շատ եմ տանջվելիր խիստ դաստիարակությունից, ինչպես ասացիարդեն, հայրս շատ խիստ էր, միևնույն ժամանակմեծ հումորով: Այժմ իմ ողջ կյանքի համար եսերախտապարտ եմ նրան, որ ինը տարիներիընթացքում ինձ դաստիարակեց որպես այսպիսիմարդ:Մայրս հիասքանչ կին էր, բայց ցավոք նա էլերիտասարդ տարիքում մահացավ, սակայն այդժամանակ արդեն դերասան էի: Արդեն սովորելէի ճիշտ խոսել, պահել, կանաց հարգել, ունեիէլեգանտ կեցվածք, ինչը բնականաբար ծնողներիդաստիարակությունից էր գալիս:-Իսկ ի՞նչ թուլություններ ունեք-Կարելի է ասել չունեմ: Քիչ եմ ուտում. միայնայնքան, ինչքան անհրաժեշտ է ապրելու համար:/կատակում է/ Կար մի ժամանակ, որ շատ խմումէի, ճիշտ է առանձնապես չէր ազդում, սակայնհիմա դա էլ չեմ անում:-Հավանաբար գինի էիք սիրում խմել...-Ո՛չ գինի եմ խմել, ո՛չ գարեջուր: Ինչպես իմ լավընկերն էր ասում, իսկական խմիչքը պալինկանէ, քանի որ ավելի հյութեղ է և նպատակին շուտ էհասցնում:

-Իսկ ինչպե՞ս և որտե՞ղ սկսվեց Ձերդերասանական գործունեությունը - Սկզբում խաղում էի Հունգարիայի ազգայինթատրոնում, սակայն իմ դերասանականկարիերայի ծաղկուն շրջանը սկսվել էՊետոֆի թատրոնում: Երբ ազգային թատրոնիշենքը վերածվեց ավերակի, այն միացավՊետոֆի թատրոնին, և ես մշտապեսկատակում էի, թե ես չեմ գնացել ազգայինթատրոն, այլ թատրոնն է եկել ինձ մոտ:Պետոֆի թատրոնում ես ունեի իմ առանձին

հանդերձարանը, դիմահարդարը, ճանաչվածէի և շատ երջանիկ: Այնուհետև հրավեր ստացա Բելգիայում«Մուրացկաններ» օպերայում հանդես գալու ևայնքան էի ոգևորվել այդ մտքով, որ արագսկսեցի գերմաներեն սովորել: Սակայն այդժամանակ կոմունիստական շարժում էր գլուխբարձրացրել Հունգարիայում և ինձ ասացին, որնույնիսկ չերազեմ երկիրը լքելու մասին:-Կարծում էին, որ չե՞ք վերադառնա-Ինչպե՞ս չէի վերադառնա, եթե իմ ողջ կյանքըթատրոնում էր: Ես աշխատում էի առանցարձակուրդների և եթե անգամ գնում էի, 5 -րդ օրըկնոջս ասում էի, որ վերադառնում ենք, քանի որչէի կարողանում երկար ժամանակ բացակայել:-Այդքա՞ն շատ եք սիրում այս երկիրը:-Երկիրը շատ եմ սիրում, բայց այն ինչ տեղի էունենում այստեղ ինձ համար անընդունելի է:Չեմ սիրում, որ բոլորն ասում են, թե իրենքհունգարացի են և պետք է միաբանվեն, սակայնիրականում նույնիսկ գործի ժամանակ շատտարանջատ են: Ես ունեմ ընկերներ, որոնց հետշատ հարցերում ենք տարակարծիք, սակայն երբհարցը վերաբերում է հայրենիքին, մենք մի ուժենք և գործում ենք միասին: Շատ կցանկանայի,որ այս երկրում ապրող բոլոր մարդիկ այս կերպմտածեին:

Ավանեսյան Ալեքս

Ագարդի Գաբորը (1922թ., ԳաբրիելԱրկալիյան) hունգարահայերի մեջամենաճանաչված արվեստագետն է եղել ևվայելել է ոչ միայն հայերի սերն, այլև ողջհունգար ժողովրդի: Մշտապես կապ էպահպանել Հունգարիայի հայերի և համայնքիհետ: Իր ողջ ստեղծագործական ընթացքումխաղացել է բազմաթիվ դերեր թե՛ թատրոնում,թե՛ ֆիլմերում: Թատրոնում խաղացել է շուրջ25 գլխավոր դեր, ինչպես նաև շուրջ 30խաղարկային և 40 արկածային ժանրիֆիլմերում: Ամենահայտնի ֆիլմերից ենօրինակ՝ «Լուդաշ Մատյի» (1976թ.),«Հրամանատարը և մյուսները» (1965թ.), «Միսիրո երեք գիշերները» (1967թ.), «Էգրիաստղերը» (1968թ.) և իր վերջին ֆիլմը՝«Մոմերն ամբողջությամբ են հալչում» (2006թ.): Այս ֆիլմերը կարևոր դեր են զբաղեցնումհունգարական կինեմատոգրաֆիայիպատմության մեջ: Նա մինչև կյանքի մայրամուտը նվիրված է եղելարվեստին և չի հեռացել բեմից: ԱգարդիԳաբորը մահացել է 2006թ. 84 տարեկանհասակում:

12 ARMYNIA

«Համաձա՞յն եք, որՀայաստանի

Հանրապետությունը լինի անկախժողովրդական պետություն ԽՍՀՄ կազմիցդուրս».1991 թվականի սեպտեմբերի 21-ին այս հարցովհանրաքվեին «Այո՛» է ասել ընտրողների 90տոկոսից ավելին: Համաժողովրդականքվեարկության արդյունքների հիման վրա էլ մերերկիրը հռչակվեց անկախ հանրապետություն: 1991 թ. մարտի 1-ին Գերագույն խորհուրդնընդունեց «1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀտարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալումասին» որոշումը:2013թ. Սեպտեմբերի 21-ին ՀայասատանիՀանրապետությունը և աշխարհի չորս ծագերումտարածված աշխարհասփյուռ հայերը, նույնոգևորությամբ և հպարտությամբ տոնեցինՀայաստանի Հանրապետության 22-րդտարեդարձը: Հունգարիայի հայերըյուրաքանչյուր տարի միանում են այս տոնին՝տարբեր քաղաքներում կազմակերպելովմիջոցառումներ՝ նվիրված Հայաստանին և նրամշակույթին: Այս տարի տոնականմիջոցառումներ տեղի ունեցան Բուդապեշտ,Վեսպրեմ և Պապա քաղաքներում:Վեսպրեմ քաղաքում ՀՀԻ կազմակերպածմիջոցառմանը միացան նաև ուկրաինական և

լեհական համայնքները՝ ի նշան հարգանքի ևբարեկամության: Միջոցառման ընթացքումներկայացվեց հայկական մշակույթը, հնչում էրհայկական երաժշտություն, ինչպես նաև բոլորըվայելում էին հայկական խոհանոցի համեղուտեստները:Պապա քաղաքի ինքնավարությունը նույնպեսքաղաքի բնակիչներին ներկայացրեց հայկականմշակույթն իր ողջ գույներով: Այս տարի նաևանակնկալ մատուցեց մեզ բոլորիս. առաջինանգամ հանդես եկավ հայկականթատերախումբ, որը ներկայացրեց հունգարերենլեզվով թարգմանված Հակոբ Պարոնյանի

ստեղծագործություններից:Հունգարիայի մայրաքաղաքԲուդապեշտի Հայկականմշակութային կենտրոնումՀայաստանի Հանրապետությանանկախության 22-րդ տարեդարձիննվիրված տոնակատարությունըտեղի ունեցավսեպտեմբերի 20-ին:Ողջույնի խոսքով հադես եկավ ՀՀԻնախագահ դր. Սևան Սարգսյանը՝նշելով, որ 1991 թ. ՀայաստանիՀանրապետությունը հռչակվեցանկախ հանրապետություն և իրանկախության առաջին իսկտարինիներին կանգնած էր լուրջխնդիրների առաջ. պատերազմ,շրջափակում, երկրաշարժիհետևանքները, փախստականներիմեծ հոսք, հազարավոր անօթևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ

22-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

մարդիկ, էլէկտրաէներգիտիկայիբացակայություն: Հայաստանի ժողովրդիհամար պատմական ծանր օրեր ևտարիներ էին: Հասարակությունը զրկվածէր նվազագույն կենցաղայինպայմաններից: Հայաստանը, Խորհրդային Միության այնփոքրաթիվ հանրապետություններից էր,որը պայքարել է իր անկախությանհամար և զոհեր տվել: Հայաստանիժողովուրդը քաջ գիտակցում է, այնազգը, որ անկախություն չունի,գոյություն չունի աշխարհի քարտեզիվրա: Այսօր, բոլորս քաջ գիտակցում ենք, որ 22տարիների անկախ ՀայաստանիՀանրապետությունն ապրում է պատմականժամանակաշրջանում: Արդի աշխարհընորանոր մարտահրավերներ է առաջադրումՀայաստանին, որոնք կարող ենք հաղթահարելմիայն հայրենիքի և սփյուռքիմիասնականությամբ, որի ծնունդն էանկախությունը:

Հայաստանի անկախության տոնը շարունակվեցտոնական բարձր տրամաբանությամբ ևերաժշտությամբ՝ Horváth Jazz trio-ինվագակցությամբ:Անկախության տոնդ շնորհավո՛ր, իմ դարավո՛րՀայրենիք, քո սերունդները դեռ շատհազարամյակներ են տոնելու այս օրը:

Ս. Սուսանյան

Այս տարի ևս մեկ անգամ հնարավորություն կլինի տեսնելազգությամբ հայ նկարիչ Լազար Իմոլայի աշխատանքները:Հոկտեմբերի 8-ին Վեսպրեմ քաղաքի մշակութային կենտրոնումտեղի կունենա ցուցահանդեսի բացումը, որը կտևի մինչևՀոկտեմբերի 21-ը:

Լազար Իմոլան ծնվել է 1971թ.Հոկտեմբերի 20-ինՏրանսիլվանիայի Ռեյգենքաղաքում, 1990թ. ավարտել էԲենեդեկ Էլեկի անվանդպրոցը, այնուհետև ուսումըշարունակել էԲուդապեշտում և 1999թ.ավարտել կահույքի ևտեքստիլի ֆակուլտետը:2001թ.-ին ավարտում էմանրանկարն էմալի վրատեխնիկայի ուսուցումը ևսկսում աշխատել:Մասնակցել է բազմաթիվխմբային ցուցահանդեսների,ինչպես նաև ունեցելանհատականցուցահանդեսներ: Ոչ միայնՀունգարիայում, այլևՌումինիայի և Ֆրանսիայիորոշ քաղաքներում

այցելուները կարող ենտեսնել նրաաշխատանքները: 2000թ-ից իվեր ունեցել է ամենամյաանհատականցուցահանդեսներ: Տարբեր քաղաքներում նրաաշխատանքները ցուցադրվելեն շուրջ 32 անգամ:2000թ-ին Հունգարիայիհայկականինքնավարությունը դիմել էնրան պատրաստելուԱստվածաշնչյան թեմայովաշխատանքներ /էմալ ևակվարել/, իսկ 2002թ.-ին՝հայկական տառերի: 2002թ.-ին նրա աշխատանքներըշահել են Միլենիումմրցանակը:Այժմ էլ Լազար Իմոլայիաշխատանքները գտնվում են

տարբեր երկրներիթանգարաններում,ցուցասրահներում, ինչպեսնաև անհատականհավաքածուներում: Նա իրաշխատանքներից մեկըՎիեննայի արքեպիսկոպոսիպալատում նվիրել է ԱմենայնՀայոց կաթողիկոս Գարեգիներկրորդին, և այժմաշխատանքը գտնվում էՀայաստանի կրոնականկենտրոնի՝ Էջմիածնիթանգարանում:

Դոմբի Գաբրիելլա

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ԼԱԶԱՐ ԻՄՈԼԱ

«Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից…Որքա՜նտարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜նխաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը,իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք. որոնում եսիր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնումես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմքունի, չի թողնում` նկարես: Իր ցեղային պատկերնէլ տարօրինակ է: Թվով, գրեթե ամենափոքրն է,տառապանքով` ամենամեծը, ժամանակովամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը:Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքըամենից համառ կառչեց նրան: Որքա՜ն անհույս էթվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող էնա: Ասենք` իր կյանքում երկու բան բնավչտեսավ. մեկ` բախտ, մեկ էլ հուսահատություն:Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իրչափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարա-կշռություն, որ ծայրահեղության մեջ է: Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա. իսկականգրաստ, մեջքին մի սար բեռ` ճկվում է, մեջքըկոտրում: Աշխատա՞նք է կատարում, թե՞ինքնախորտակում: Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենիցհանելու: Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում:Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն: Ապա՞տար տունդ ծառա: Ի՞նչ է միտքը, մի փոքրիկգումար շինե, գնա, դուքան բաց անե: Մարդը իրհացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան: Եվ արդեն Հայ նշանակում է տեր…»հատված Դ.Դեմիրճյանի «Հայը» հոդվածից

Արարատ. հայկական ինքնության անբաժանելիսիմվոլ: Գաղափար, որն իր շուրջն է միավորումաշխարհասփյուռ հայերին:Այս տարվա ապրիլ-սեպտեմբեր ամսիներինհայկական մշակույթը ներկայացնողցուցահանդեսը` նվիրված հայ գրքի տպագրու-թյան 500 տարելիցին, գրանցվեց պատմությանէջերում: Ցուցահանդեսի յուրաքանչյուր սրահզարդարված էր մեսրոպյան որևէ խոհրդանշականտառով և բնույթով բազմաբովանդակ էր:Հայագիտական այս խոշոր միջոցառումըհնարավոր դարձավ ավելի քան 4 տարվանախապատրաստական աշխատանքների ևարխիվային հետազոտությունների արդյունքում,ինչն էլ կյանքի կոչեցին պատմականգիտությունների թեկնածու պարոն ԲալինտԿովաչը (Լայպցիգի և Պիտեր Պազմանի կաթոլիկհամալսարան), ինչպես նաև արվեստի

պատմության մասնագետ Էմեշա Փալը: Ցուցանահանդեսի ավարտին ներկայացվեցհունգարերեն և անգլերեն լեզուներով տպագրվածգիրք-կատալոգը: Այս մեծ աշխատանքն ունիկարևորագույն գիտական նշանակություն ինչպեսհայագիտությամբ զբաղվողների համար, այնպես էլ

ի նպաստ հենցհայկական մշակույթի«լուռ» և դեռևսհանրությանըանհայտ առանձնա-հատկություններիվերհանման:Ցուցահանդեսի բոլորցուցանմուշներըներկայացված ենկատալոգում՝նկարների ևմանրամասննկարագրությունների

տեսքով, ինչն էլ կարող է լուրջ հիմք ծառայելհետագա հետազոտությունների համար: Գիրք-կատալոգի արժեքն ավելի է կարևորվում այնառումով, որ այնտեղ ներայացված են նյութեր ևցուցանմուշների վերաբերյալ նկարագրություններ,որոնք ցավոք այսօր գտնվում են այնպիսիարխիվներում, անձնական կամ եկեղեցականհավաքածուներում, որոնք փակ են անգամգիտական հետազոտությունների համար: Գրքում առկա են նաև ինչպես հայնտիհայագետների և փորձագետների, այնպես էլխոստումնալից ապագայով երիտասարդգիտնականների հոդվածներ, որոնք այնպիսի լուրջհայագիտական թեմաների շուրջ են, ինչպիսիք ենՏրանսիլվանիայի հայերի պատմության, կյանքի,վերաբնակեցման, եկեղեցու, հայ տպագրության,արվեստի, Կարպատյան ավազանում հայ գրքի ևգիտական նվաճումների, քաղաքականության ևՄեծ Եղեռնի ազդեցության մասին:Գիրք-կատալոգն իր բնույթով լուրջ գիտականներդրում է ոչ միայն Կարպատյան ավազանումհայկական մշակույթի պահպանման համար,այլև հայագիտական և սփյուռքագիտականհարցերի տեսանկյունից այն կարելի է դիտարկելորպես ուղենիշ:

Հակոբ Ա. ՄաթևոսյանԵրևանի պետական համալսարանի և

Լայպցիգի համալսարանի ասպիրանտ

14 ARMYNIA

«ԱՐԱՐԱՏԻՑ ՀԵՌՈՒ. ՀԱՅԿԱԿԱՆՄՇԱԿՈՒՅԹԸ ԿԱՐՊԱՏՅԱՆ ԱՎԱԶԱՆՈՒՄ»

ԳԻՐՔԸ

ARMYNIA 15

Հայոց եկեղեցին սեպտեմբերի 15-ին նշեցԽաչվերաց տոնը:Խաչվերացը, ինչպես ներկայացնում է Արարատթեմի կայքէջը, Հայ Եկեղեցու հինգ տաղավարտոներից վերջինն է: Այն Խաչին նվիրվածտոներից ամենակարևորն է, որովհետև նվիրվածէ գերությունից խաչի վերադարձի ևփառաբանության հիշատակին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջխաչափայտի` պարսկական գերությունիցԵրուսաղեմ վերադարձի և Գողգոթայումկանգնեցման, վերացման: Այստեղից էլ տոնըկոչվում է Խաչվերաց:614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորըհարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն,սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներտանում: Որպես անարգանք քրիստոնյաններին`Սուրբ Հարության տաճարից գերևարվում ևՊարսկաստան է տարվում նաև Տիրոջխաչափայտը: Պարսկաստանում խաչափայտիզորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվումև դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերությանմեջ է մնում 14 տարի: 628 թ. ԲյուզանդիայիՀերակլ կայսրը քրիստոնեական մի հսկաբանակով հարձակվում է պարսիկների վրա,ազատագրում Ս.Խաչը և այն վերադարձնումնախկին վայրը: Որպես պատմականվկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասնչէ խաչի ազատագրման գործից: Կայսրինռազմական օժանդականություն է ցույց տրվելնաև հունական մասի հայոց զորքը` ՄժեժԳնունու գլխավորությամբ:Խաչը հանդիսավոր թափորով տարվում էԵրուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնականէր, որ այն անցնելու էր պատմականՀայաստանով: Թափորն անցնում է Կարին(Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռներիստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղիցվճիտ աղբյուր է բխում, կառուցվում էԽաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտըսրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուցհետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերումբռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրադրած Գողգոթայի գագաթը հանելով`բարձրացնում է Սուրբ Հարությանվերանորոգված տաճարում` ի տես բոլորքրիստոնյաների: Այդ ժամանակից էլվերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծհանդիսավարությամբ տոնվել խաչիբարձրացման հիշատակը` Խաչվերացը:

Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել էչարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց` այդնույն խաչափայտը դադարեց չարչարանքիգործիք լինելուց: Խաչը դարձավ փրկությանմիջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը,քանզի սիրել` նշանակում է նաևզոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերըմիայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ խաչը դարձավ երկինքիև երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջ,«դրախտի դռները բացողն ու երկնայինարքայությունը որպես ժառանգություն տվողը»:Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվուխտագնացություններ: Որոշ բնակավայրերումմարդիկ իրենց ձեռքերով խաչեր ենպատրաստում և զարդարում գույնզգույնծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդըռեհանն է համարում խաչի ծաղիկ:Այս տարի պատմական արևմտյանՀայաստանում, Վանի Աղթամար Ս.Խաչեկեղեցին, Հայոց ցեղսպանությունից ի վերարդեն չորրորդ անգամ վերակենդանացավ:Տարվա մեջ գոնե մեկ անգամ թանգարանիցսրբավայրի վերածվող Սուրբ Խաչ եկեղեցուկամարների ներքո կրկին հնչեց հայ աղոթքն ուշարականը: Այս տարվա պատարագըխորհրդանշական էր. մեկ դարյա դադարիցհետո առաջին անգամ եկեղեցում մկրտությունտեղի ունեցավ: Պոլսո հայոց պատրիարքարանիհոգևրականների ձեռամբ մկրտվեց 2 ընտանիք:

Համադրեց`Ս.Սուսանյան

ԽԱՉՎԵՐԱՑ ՏՈՆԸ

16 ARMYNIA

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՆ

Հուլիսի 4-ից 8-ը ՀունգարիայիԲալատոնֆյուրեդ քաղաքում կազմակերպվելէր մանկական մշակութային միջազգայինփառատոն, որին մասնակցում էին տարբերերկրներից ժամանած ներկայացուցիչեր,ինչպես նաև Հունգարիայում բնակվողազգային փոքրամասնություններ:

Փառատոնն իր բնույթով մշակութային է,որի նպատակն է միավորել ազգերին: Բացիպարային և երաժշտական համարներից,փառատոնի շրջանակներում տրամադրվելէին նաև տաղավարներ, որտեղ ազգայինտարրերի ցուցահանդես էին կազմակերպելուկրաինացիները, յակուտները, հայերը ևբուլղարացիները:Հայկական համայնքը ցուցադրել էրպատմական Հայաստանի 13մայրաքաղաքները և հին հայկականտառատեսակները, ներկայացրել «Արմենիա»և «Դիասպորա 21» ամսագրերը՝ հանդես գալովՀայաստանի և Արցախի դրոշների ներքո:Միայն թե չնայած այն բանին, որ միջոցառումըմշակութային էր, դա չխանգարեց Ադրբեջանիներկայացուցիչներին քաղաքականացնել ևաղմուկ բարձրացնել Արցախի դրոշի հետկապված: Միջոցառման կազմակերպիչներնստիպված էին միջամտել, և հայերը,չցանկանալով փչացնել մանուկների տոնը,Արցախի դրոշը տաղավարի ներսում դրեցին:Հայկական համայնքի ներկայացուցիչներնիրենց, ամեն դեպքում, ադեկվատ

դրսեվորեցին՝ հաշվի չառնելով նույնիսկ, որԱդրբեջանի մասնակիցները պարեցինհայկական երաժշտության ներքո՝ներկայացնելով այն որպես ադրբեջանական:Հայկական մշակութային հիմնադրամինախագահ Նիկողոս Հակոբյանն այս առիթովնշեց, որ լավ կլինի Հունգարիա ժամանողադրբեջանցի զբոսաշրջիկներին իրազեկեն, որՀունգարիայում բնակվող հայերն իրավունքունեն Արցախի դրոշը բարձրացնել իրենցբոլոր մշակութային միջոցառումներիժամանակ, քանզի ներկայացնում ենՀայաստանի պատմությունը, ինչը նաև չիարգելվում օրենսդրորեն, քանի որՀունգարիայի հայկական ինքնավարությունն

օրենքով նախատեսված կարգով անկախէ ճանաչել Լեռնային ՂարաբաղիՀանրապետությունը: Այս ժողովուրդըպետք է համակերպվի այս գաղափարիհետ, ինչպես նաև հասկանա, որաշխարհը դիկտատորականԱդրբեջանով չի սահմանափակվում:Գուցե ադրբեջանցու համար անսովոր էնման դեմոկրատիան մարսել: Մեզհամար նույնիսկ զարմանալի չէ, որիրենք ներկայանում են հայկականերաժշտության ներքո: Ի՞նչ կարելի էսպասել նման ժողովրդից. չէ՞ որԱդրբեջանն անգամ 100 տարվապատմություն և մշակույթ չունի ևստեղծման օրվանից միայն յուրացնում է:

Արև Լալայան

ARMYNIA 17

Ցեց Յանոշի (Հովհաննես Ցեցյան, 1822-1904թթ.)փողոցը գտնվում է Բուդապեշտի 3-րդթաղամասում: Այն միացնում է Մաթիասթագավորի փողոցը Աթիլլա փողոցին: Փողոցի սկզբնահատվածում տեղադրված էմարմարե հուշակոթող, ինչը հայտնում է մեզ, որՑեցը եղել է Յոժեֆ Բեմ զորավարի ջոկատիհրամանատար, Պիշկի ճակատամարտի հերոս ևԱրգենտինայի զինվորական դպրոցի հիմնադիր: Հոր մահից հետո, ովգլխավորել էՏրանսիլվանիայիՀուսարական զորքը,մայրը յոթամյա որդունուղարկում էԿեզդիվաշարհեյՍեկեյի ազգայինռազմական գիշերօթիկդպրոց: 12տարեկանում նասկսում է հաճախելՎիներնոյշտատի ռազմական ակադեմիա, որտեղաչքի է ընկնում իր ունակություններով: 1842թ.նշանակվում է լեյտենանտ և միայն ութը տարիանց կրկին հանդիպում է ընտանիքին: 1843թ.Տրանսիլվանիայում կարճատև ծառայությունիցհետո տեղափոխվում է Բուդապեշտի 62-րդհետևազոր: Միևնույն ժամանակվերապատրաստվում է նորաստեղծ ազգայինգվարդիայում:Իր ծառայության ընթացքում ձեռք բերած փորձիհիման վրա, 1844թ-ին գրել է «Հունգարիայիպաշտպանության օրենքները» աշխատությունը:Դա իր առաջին գիրքն էր այս թեմայով, այլև հզորաշխատանք՝ ներկայացնող հունգարականհրամանատարությունը: 1845թ. նա կրկին տեղափոխվում էՏրանսիլվանիա, որտեղ ընդունելությանքննությունը հանձնելուց հետո 1846թ. որպեսլեյտենանտ տեղափոխվում է ՎիեննայիԶինվորական-Աշխարհագրական ինստիտուտ:Այստեղ նա գերմաներեն է թարգմանում Էլեկ

Ֆենյեշի գրքերը: Մարտին տեղի ունեցածիրադարձությունների հետևանքով հրաժարվումէ Ավստրիայի գլխավոր շտաբում իր հրաշալիապագայից և իր ծառայությունն առաջարկումՀունգարիայի նորընտիր կառավարությանը:Մայիս ամսվա վերջին նա արդեն տեղափոխվում է Բուդապեշտի Պաշտպանությաննախարարություն՝ որպես Ռազմական գործիդասախոս-կապիտան:

Օգոստոս ամսինհարավայինշրջագայությանժամանակ ուղեկցում էպաշտպանությանքարտուղարին: Այդժամանակ ի հայտ էգալիս նրակազմակերպչականտաղանդը, ինչիշնորհիվ հետագայումծառայությունը

շարունակում է Պաշտպանության կոմիտեյում:Նա նոր էր սկսել իր աշխատանքն այնտեղ, երբուղարկվեց Տրանսիլվանիայի ռազմաճակատ:Հոկտեմբերի վերջին մայոր Ցեցը ժամանում էՏրանսիլվանիա՝ որպես օգնություն տանելով վեցթնդանոթ և անփորձ հրաձիգներ: Ավելի ուշերիտասարդ սպան հեռացվում էՏրանսիլվանիայի անփորձ, ազնվականսպաների կողմից: Ավստրիականհաղթանակների արդյունքում Տրանսիլվանիայիբանակը փախուստի է դիմում դեպիՀունգարիայի սահման: Ցրված միավորումներըՏրանսիլվանիայի սահմանի վերջին գյուղումկանգնեցվում են Ցեցի կողմից: ԱրդյունքումԿոշութ Լայոշը նշանակում է ՑեցինՏրանսիլվանիայի բանակի գլխավորհրամանատար: Բարձր դիրք զբաղեցնողսպաների անախորժությունների պատճառով՝Ցեցը մղում է Կոշութին հարգված ղեկավարուղարկել այնտեղ: Այս պատճառով Կոշութըայնտեղ է ուղարկում Բեմին՝ որպես

ՑԵՑ ՅԱՆՈՇ

Դարեր շարունակ բազմաթիվ ականավոր հայեր իրենց հետքն են թողել Հունգարիայիպատմության մեջ: Նրանցից շատերի մասին այսօր չի խոսվում, սակայն քայլելով Բուդապեշտումմենք կարող ենք զգալ իրենց ներկայությունը բազմաթիվ փողոցներում, որոնք կրում են այդմարդկանց անունները:«ԱՐՄԵՆԻԱ» ամսագրի խմբագրությունն այսուհետ յուրաքանչյուր համարում ձեզ կներկայացնինոր էջ`՝ նվիրված այն անվանի հայերին, ում անունով գոյություն ունեն փողոցներ Հունգարիայիտարբեր քաղաքներում:

18 ARMYNIA

տրանսիլվանիական բանակի գեներալիսսիմուս:Բեմը Տրանսիլվանիա է ժամանում դեկտեմբերիսկզբին, այնուհետև նշանակում է Ցեցինփոխգնդապետ և, շնորհիվ Չուչայումցուցաբերած կազմակերպչական շնորքի,գլխավոր աշխատակազմի ղեկավար: Այն բանից հետո, երբ պարտվում է Սեբենիճակատամարտում հակառակորդի քանակականգերազանցության պատճառով, պաշտոնաթող էլինում: Ավելի ուշ, Սեբենի օկուպացիայից հետո Բեմըհայտարարում է համաներման ևհավասարության օրենք: Կոշութը դեմ էկանգնում Բեմի ազգային քաղաքականությանը ևկառավարության հանձնակատարի միջոցովպաշարում տեղի գյուղերը: Ցեցն ամբողջընթացքում Բեմի կողմնակիցն է եղել և այդժամանակ գործում էր կառավարության դեմ,ինչի պատճառով հանձնակատարները դեմ էինՑեցի գնդապետ նշանակվելուն: ԱյնուամենայնիվԲեմը նշանակեց Ցեցին Բանաթ շտաբի գլխավորհրամանատար: Ցեցը պարգևատրվում է 3-րդկարգի շքանշանով, ապա, գնդապետնշանակվելուց հետո, ստանում նաև 2-րդ կարգիշքանշան:Կապիտուլյացիայից հետո Ցեցը թաքնվում էր իրհարազատների մոտ, որից հետո Համբուրգքաղաքում, որտեղ էլ նա 1850թ. հունիսինհրապարակում է գիրք Բեմիտրանսիլվանիական արշավանքների մասին:Այս գիրքը համարվում է Ցեցի դասականաշխատանքներից մեկը. Բեմի լավմատենագրություն, օբյեկտիվ, անաչառ, լավնյութ՝ ի հիշատակ մեր ազատագրականպայքարների:Համբուրգից նա գնում է Փարիզ, որտեղ դառնումէ հունգարական էմիգրացիայի առաջնորդներից

մեկը: Նա, հակառակ իր քաղաքական ևռազմական գործունեության արդյունքում ձեռքբերած պատվի և կոչման, ավելի համեստ էրապրում: Աշխատում էր նաև որպես թարգմանիչև լեզվի ուսուցիչ: Ձմռանը թողնում է միգրացիոնքաղաքականությունը և սկսում տեխնիկականկարիերան՝ աշխատելով Ֆրանսիայի և Իտալիայիսահմաններին տեղակայված երկաթուղայինթունելում: 1857թ. Սեվիլա կատարածպաշտոնական այցի ժամանակ հանդիպում էԱրգենտինայի նախկին նախագահ Խուան Մանուելդե Ռոսասի դստերը, ում հետ էլ ամուսնանում է:Նա իր խաղաղ ընտանեկան և քաղաքացիականկյանքը թողնում է հանուն հայրենասիրության: 1859թ. Տելեկի Լասլոն առաջարկում է Կոշութին`Ցեցին ուղարկել Բուխարեստ, որպես նախարար:Հունգարիայի ազգային առաջնորդը Փարիզումմայիս ամսին որոշում է կայացնում ՑեցինՌումինիայում նշանակելու վերաբերյալ, ովմեկնում է Ջենովա՝ Կոշութից ցուցումներստանալու: Նա հաջողությամբ է լուծում իր առջևդրված բոլոր խնդիրները:Խաղաղության հաստատումից հետո Ցեցնընտանիքով մեկնում է Բուենոս Այրես:1865թ. սկսում է աշխատել որպես Արգենտինայիռազմական ինժեներ-գնդապետ: Ավելի ուշդառնում է Պարագվայի դեմ պաշտպանությանհրամանատար: Նա վերակազմավորում էբանակը, սակայն հիվանդության պատճառով չէրկարողանում մասնակցել մարտերին:Այնուհետև իր աշխատակազմը հիմնադրեցռազմական դպրոց, որտեղ 1870թ. նա սկսեցռազմական վարժանքները: Ավելի ուշ նադարձավ Էնտրե Ռիոս մարզի տեղագրականգրասենյակի տնօրենը, հետագայում՝տեխնիկական բաժնի ղեկավար: Ցեցըհիմնադրում է նաև Բուենոս Այրեսի Ռազմա-աշխարհագրական ինստիտուտը: 1885-1895թթ.նա կրկին դառնում է հրամանատար և, միայն 30տարվա ծառայությունից հետո, 73 տարեկանհասակում անցնում թոշակի:Մինչդեռ 1868-ականների փոխզիջումներիցհետո արտագաղթածների մեծամասնությունըվերադառնում են Հունգարիա, Ցեցը մնում էԱրգենտինայում ռազմական մասնագիտությանպատճառով: 1868թ. Պեշտում հունգարերն լեզվով նոր գիրք էթողարկում Տրանսիլվանիայի ռազմականարշավների մասին: Ցեցը, Հունգարիայից հեռուլինելով, շուտով մոռացության է մատնվում:1887թ. Սամոշույվարի ուսուցիչ ԿրիշտոֆՍոնգոտը հայկական ամսագրի հիմնումով սկիզբէ դնում հայ-հունգարական բարեկամությանզարթոնքին: Նույնիսկ առաջին համարում

ARMYNIA 19

վերակենդանացնում է երկու հայ-հունգարհրամանատրների՝ Յանոշ Ցեցի և Կիշ Էռնոյիմասին հիշողությունը: 1891թ. ընթերցողինհայտնում են, որ հրամանատար Ցեցը դարձել էամսագրի աշխատակազմի անդամներից:Հետագայում Սոնգոտը բազմիցս խնդրել է Ցեցինտուն վերադառնալ: Չնայած բոլորխնդրանքներին՝ Ցեցը տուն չվերադարձավ, նասպասում էր պաշտոնական հրավերի, ինչնայդպես էլ չստացավ: Նա հրավեր չստացավկառավարության ազգային և հակասոցիալականքաղաքականության պատճառով: Ցեցը Սոնգոտին հղեց քաղաքական իրսկզբունքներով մի բաց նամակ, որտեղփառաբանում էր ֆրանսիականհեղափոխությունը և հույս հայտնում, որՀունգարիայի նոր սերունդը կկարողանա կյանքիկոչել Կոշութի ծրագիրը Դունայիպետությունների կոնֆեդերացիայի վերաբերյալ:Սակայն նոր սերունդը վախենում էրֆրանսիական հեղափոխության հաջողությունից,որդեգրում էթնիկ ճնշման քաղաքականություն ևչէր սիրում հերոսներին, ովքեր քարոզում էինհակառակ սկզբունքներ:Նա մշտապես հիշում էր Հայաստանը և վառ

պահում իր կյանքի մասին հիշողությունները:1902թ. նա գրում է Սոնգոտին, որ, քանի կենդանիեն իր ժառանգները, պետք է հարգել ևընտանեկան սրբության պես պահել հայկականգրքերը: Սոնգոտն այս բառերն օգտագործում է«Հայաստան» ամսագրի Ցեցի մահվանը նվիրվածշապիկի վրա: Ամսագիրը փակվում է 1907թ.Սոնգոտի մահից հետո:Մեր ազատագրական պայքարի վերջինգեներալը, տրանսիլվանիական արշավանքներիհերոսը մահանում է 1904թ. սեպտեմբերի 6-ին:Արգենտինայի զորահրամանատարի սգո երթըՌացոլետա գերեզմանատանը գլխավորում էր իրառաջին աշակերտը, քանի որ վերջինս գիտեր,որ Ցեցի մահով իրենք կորցրեցինակադեմիական բանակի հորը: Հունգարականմամուլը նույնպես հրաժեշտ տվեց Ցեցին՝ կրկիննրան մոռանալով: Նրա առաջադեմ հոգինբացահայտվեց ազատագրական պայքարիմարքսիստների գնահատման ժամանակ, ինչիարդյունքում էլ այժմ գոյություն ունի փողոցիանունը, որը նրա մասին հիշեցնում է գալիքսերունդներին:

Ադրիան Հերցեգ

Հարգելի՛ ընկերներ, Ինչպես ասել է Մորից Ժիգմոնդը, մահըկարող է ունենալ միայն կարեկցանք:Դոկտոր Մոլդովան Կրիշտոֆը, ումմենք ցավով հրաժեշտ տվեցինք, դեռվաղ տարիներին ասում էր, որ գեղեցիկկյանք է ունեցել: Մոլդովան Կրիշտոֆըվաղ տարիքում կորցրել է հորը ևմնացել մոր, երկու քույրերի հետ: Իրենցապրուստն ապահովում էր իրենցմնացած ներկերի գործարանում:Երբեմն դասերից բացակայում էր, քանիոր պետք է աշխատեր, սակայն ուներ հրաշալիուսուցիչներ և համարվում էր դասարանիլավագույն աշակերտը: Մոր կամքով դուրս է գալիս2-րդ Համաշխարհային պատերազմի դժոխքից ևմեկնում Բուդապեշտ՝ սովորելու տեխնոլոգիականհամալսարանում: Մանկության որոշ ընկերներհետևեցին նրան, ում հետ մինչ մահ եղել են լավընկերներ: Տրանսիլվանիայում հայկական կյանքըկոփել էր նրանց և գաղափարական ամրությունտվել ողջ կյանքի ընթացքում:Մեր Կրիշտոֆն ստեղծագործ ինժեներ էր: Ահա թե

ինչու եմ մեջբերում հայ բանաստեղծԳևորգ Էմինի խոսքերը: «ԴոկտորՄոլդովան Կրիշտոֆը ոչ միայն ինժեներէր, այլև մարդ ով սիրում էր պոեզիան»:Նա շատ էր սիրում իր մոր գեղեցիկստեղծագործությունները և անգամ 80տարի անց անգիր հիշում էր: Նա չէրպատկանում որևէ քաղաքականկուսակցության, սակայն իրգիտելիքներն ու կապը գործընկեր-ների հետ շատ էր գնահատվումքաղաքական էլիտայի կողմից:

Թե՛ Տրանսիլվանիայում, թե՛ Հունգարիայում հեշտչէր հայ լինելը: Նա անփոխարինելի դեր ունեցավՕրլայ փողոցի եկեղեցու վերանորոգման ևշահագործման գործում: Շնորհիվ իր խելացի ևտրամանաբանական մտածողության աջակցել էառաջին հայկական ինքնավարությանհիմնադրմանը: Նա Հունգարիայի ՀայկականԱռաքելական եկեղեցու նախագահն էր և կատարելէ իր պարտականությունները մինչև մահ:

Ալեքս Ավանեսյան

ՀՐԱԺԵՇՏ ՄՈԼԴՈՎԱՆ ԿՐԻՇՏՈՖԻՆ

20 ARMYNIA

2012թ. Սեպտեմբերի 7-ին ՀՀԻ-ը ՌամիլՍաֆարովի արտահանձնման հետ կապվածհայտարարեց ասուլիս, որին ներկա էինՀունգարիայի գրեթե բոլոր լրատվամիջոցները:Ասուլիսի ընթացքում դոկտոր Սարգսյան Սևանը

նշեց, որ տեղի ունեցածնանթույլատրելի քայլ էրՀունգարիայիկառավարության կողմից ևդա իրեն չի զարմացնում:Քննադատելով ՅՈԲԲԻԿկուսակցությանը՝ նա ասաց,որ վերջինս Ադրբեջանիցֆինանսական օգնություն էստանում և արդեն երկարժամանակ է, ինչհակահայկական քարոզներէ անում պառլամենտում, ևդրան հետևելովկառավարությունը,գայթակղվելով այդ «յուղոտպատառով», որոշեց ինքն էլ

օգտվել` ավելի մեծ ժեստ ցույց տալով : Կարճ ժամանակ անց ՅՈԲԲԻԿ կուսակցությունըՀայկական Ինքնավարության նախագահի դեմդատական գործ հարուցեց: Երեքդատալսումներից հետո հայցը մերժվեց, անհիմնլինելու հետևանքով: Այս առիթով ՀՀԻ նախագահՍարգսյան Սևանը տվեց պարզաբանումներ«Դիասպորա 21» հայկական ամսագրի խմբագիրԱրթին Դիրամերյանի հետ հարցազրույցում:Դ.Ա.- Ի՞նչ հիմքով էր ՅՈԲԲԻԿ կուսակցությունըհայց ներկայացրել դատարան:Ս.Ս.-Իր համբավի և բարի անվան ոտնահարմանհամար, ինչպես նաև բողոք էր ներկայացրել, թեզրպարտում եմ իրենց՝ ասելով, թե ֆինանսականաջակցություն են ստանում Ադրբեջանից, քանիոր ըստ Հունգարիայի օրենսդրության ՝ տեղիկուսակցություններն իրավունք չունեն այլերկրներից ֆինանսական աջակցությունընդունել:Մեզ համար ավելի քան զարմանալի է, թե ինչուպետք է ՅՈԲԲԻԿ-ը վիրավորվի իմարտահայտությունից և անհանգստանա, թեոտնահարել եմ իրենց բարի անունն, այն դեպքում,երբ ողջ Եվրոպայում է հայտնի իրազգայնամոլությամբ, ռասիստական ևցուցամոլական շարժումներով, ինչպես նաև արդենիսկ հայտնի է վատ համբավով: Իսկ ինչվերաբերում է Ադրբեջանի կողմից ֆինանսական

աջակցություն ստանալուն, նշեմ, որ ես երբևէ չեմասել, թե առձեռն գումար են վերցնում, փոխարեննասել եմ, որ ֆինանսական հովանավորությունունեն: Ինչպես արդեն մանրամասնել եմդատարանում, ֆինանսական հովանավորություն էհամարվում նաև այն, որ ՅՈԲԲԻԿ կուսակցությանղեկավարներն իրենց ընտանիքներով մշտապեսհանգստյան են մեկնում Բաքու: Եվ չմոռանանքանցյալ տարվա ադրբեջանական շարժումներիընթացքում ՅՈԲԲԻԿ-ի ակտիվությունը, ինչն էլխոսում է շատ բաների մասին:Դ.Ա.- Ի՞նչ նկատի ունեք:Ս.Ս.- Հերիք է միայն հիշել այն, թե նախորդտարիների ընթացքում ՅՈԲԲԻԿ-ի անդամներըքանի անգամ պառլամենտում ձայնբարձրացրեցին հայերի դեմ՝ հայերին ևհայկական բանակը ներկայացնելով որպեսագրեսորների: Դատապարտել են 1992թ.Խոջալույում տեղի ունեցածը՝ ներկայացնելովադրբեջանական կեղծ հիմքեր: Նշեմ նաև, որմշտապես ցուցաբերել են կողմնապահականվերաբերմունք՝ երբևէ հաշվի չառնելովհայկական կողմից ներկայացվող փաստերը: Հիշեցնեմ, որ ՅՈԲԲԻԿ-ին հակվածլրատվամիջոցները մշտապես և շատ ակտիվհակահայկական պրոպագանդաներ են անում, ևկեղծիքը հասել էր այն մակարդակի, որ անգամանախորժություններ էր առաջացրել հենցկուսակցության ներսում:Նրանք, ովքեր պատմություն գիտեն, տեղյակ են, որԱրցախը Հայաստանի համար ներկայացնում էնույն արժեքն, ինչ Տրանսիլվանիան՝ Հունգարիայի:Չնայած պատմական այս փաստին՝ ՅՈԲԲԻԿ-ամետ լրատվամիջոցները ներկայացնում են, իբրևՂարաբաղն Ադրբեջանի համար է արժեք, ինչըցույց է տալիս նաև նրանց տգիտությանմակարդակը: Այս կատարյալ նոնսենսըվրդովմունք էր առաջացրել նաև կուսակցությանմի քանի խելամիտ անդամների մոտ:Կան այնպիսի մարդիկ, ովքեր եղել ենՂարաբաղում և, ինչպես իրենք են ասում, տեսելեն հազարամյակների պատմություն ունեցողհայկական քրիստոնեական եկեղեցիներ ևկոթողներ, իսկ ի հակառակ ադրբեջանցիների՝ չենտեսել նրանց պատկանող որևէ պատմականարժեք ունեցող համալիր կամ նմուշ: Բոլորս էլգիտենք, որ այդ հոդված գրող լրագրողն իրամառային արձակուրդներն անց է կացրել Բաքուքաղաքում, և արդեն պարզ է դառնում, թե ով է այդտողերի իրական հեղինակն ու պատվիրատուն:

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՅՈԲԲԻԿ-Ը ՈՐՊԵՍԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻ

ARMYNIA 21

Դ.Ա.- Առաջին դատավճռով մերժվեց ՅՈԲԲԻԿկուսակցության հայցը՝ դրանով ապացուցելովՁեր ճշմարտացի լինելը: Ինչպե՞ս հիմնավորեցդատավորն իր վճիռը:Ս.Ս.- Չնայած նրան, որ նման դեպքերում ամենինչ շատ արագ է տեղի ունենում Հունգարիայիում՝այս անգամ գործի վերաբերյալ կայացանլսումների երեք օր, և դատավորը մանրամասնքննեց հայցվոր և պատասխանող կողմերին: Մենքբավականին լուրջ փաստաթղթեր, ինչպես նաևտարբեր լրատվական արխիվներից փաստերներկայացրեցինք, որոնք ակնհայտ ցույց էինտալիս հակահայկական քայլերը, ադրբեջանամետգործողություններն ու քարոզները:Դատարանի վճռում ասվում է, որ գոյությունունի ազատ խոսքի, կարծիքներն ազատ

արտահայտելու իրավունք, և ՅՈԲԲԻԿկուսակցության բոլոր կողմնակալգործողությունները հիմք են տալիսեզրակացնել, որ ՅՈԲԲԻԿ-ի և Ադրբեջանի միջևհամատեղ լոբբիական հետաքրքրությունգոյություն ունի: Պետք է նշել նաև, որ այս կուսակցությունըհայտնի է իր՝ գործ հարուցելու մոլուցքով,ինչպես նաև դատարանից հաղթանակած դուրսգալով, սակայն այս դեպքը նրանց համար վատանակնկալ էր և զայրույթ առաջացրեց: Այժմ սպասում ենք երկրորդ փուլին, քանի որտեղյակ ենք, որ ՅՈԲԲԻԿ-ի փաստաբանըպատրաստվում է բողոքարկել վճիռը:

Արթին Դիրամերյան

Սեպտեմբերի 28-ին սպա ԳուրգենՄարգարյանի ծննդյան օրն էր ևհենց այդ օրն էլ ԵրևանիԼենինգրադյան փողոցում բացվեցնրա հուշարձանը: Հուշակոթողի հեղինակըքանդակագործ- ճարտարապետՍերժ Մեհրաբյանն է. կողք կողքի վերսլացող ու հավերժությունըխորհրդանցող ցորենի հասկերովսյուների միջև վեր է խոյանում հայ սպայիկիսանդրին` հայացքն ուղղած դեպիհավերժություն: Կիսանդրու սյան ստորինհիմքում անմար կրակն է պատկերված, իսկպատվանդանի առջևում` դարձյալ հավերժությանխորհրդանիշների կողքին, փորագրված է` «Հայժողովրդի կողմից» և «ՀՀ Զինված ուժերի սպաԳուրգեն Մարգարյան»:Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային ԻռլանդիայիՄիացյալ Թագավորության խորհրդարանիԲրիտանահայկական համակուսակցականխորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհիՔերոլայն Քոքսը անձամբ իր մասնակցությունն էրբերել Գ.Մարգարյանի կիսանդրու բացմանհանդիսավոր արարողությանը:Բարոնուհին վտանգավոր է համարել Ադրբեջանիքաղաքականությունը, որ Ռամիլ Սաֆարովըհերոսացնում է` դրանով ատելություն էսերմանում իր երիտասարդների մեջ դեպի հայը:Նա ասել է, որ երկու բան կա, որ երբեք չպետք է,մոռանալ, որ Հայոց բանակի սպան սպանվել էքնած ժամանակ և այդ դեպքը չպետք է երբեքմոռացվի պատմության ընթացքում և երկրորդ`

բոլորը, ում ես ճանաչում էի, խորըշոկ էին ստանում այն փաստից, որԱդրբեջանն իր սերունդներին,այսինքն` մարդասպանինվերաբերվել որպես հերոս: Իսկշարունակելով խոսքը ասել է, որ ինչվերաբերվում է նույն դեմոկրատԵվրոպայի մաս կազմողՀունգարիայի` մարդասպանինարտահանձնելու քայլին, ապա

բարոնուհի Քոքսը նկատում է, որ Հունգարիայումնրան ցմահ բանտարկության էին դատապարտել,ինչը արդարացի պատիժ էր: Ես չգիտեմ ինչու էնա վերադարձրել Ադրբեջան, բայց Ադրբեջանըխոստացել էր, որ Սաֆարովը շարունակելու էբանտարկված մնալ Ադրբեջանում: Ադրբեջանն է,որ կորցրել է վստահությունը բոլորի մոտ և իրտված խոսքը չի կատարել: Բարոնուհի Քերոլայն Քոքսը դիմելովՀայաստանի ու Արցախի ժողովրդին` ասել է, որ«Խոր համակրանք ունեմ հայ ժողովրդի`Հայաստանի ու Արցախի ժողովրդի նկատմամբ,դուք ոչ միայն շարունակում եք ապրել, դուքփլատակներից գեղեցկություն եք ստեղծել: Ոչինչչի կարող հետ բերել Գուրգեն Մարգարյանին,բայց նրա ոգին երբեք չի մեռնի, և այս հրաշալիհուշարձանը միշտ կհիշեցնի մարդկանց հայսպայի քաջագործությունների մասին: Աղոթելուեմ, որ ձեր երեխաները մեծանան խաղաղությանմեջ, այն խաղաղության, ազատության ևարդարության, որի համար հայ ժողովուրդը շատմեծ գին է վճարել»:

Համադրեց` Ս. Ս ուսանյան

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

22 ARMYNIA

Հունգարիայի մայրաքաղաք ԲուդապեշտիՊապպա Լասլո մարզահամալիրումսեպտեմբերի 16-22-ին, տեղի ունեցավըմբշամարտի աշխարհի առաջնությունը:Հունգարիայի ամենամեծ փակ մարզահամալիրըկրում է ` եռակի օլիմպիական չեմպիոն ՊապպաԼասլոյի անունը, համալիրը ընդնում է 12 500հանդիսատես: Մարզահամալիրը հյուրընկալեց87 երկրիներից ժամանած մարզիկների:Մրցաշարի առաջին օրը Հայաստանիհավաքականը ներկայանում էր 55, 66, և 96 կգքաշային կարգերում: Եվ Ճիշտ մրցաշարիառաջին օրը՝ սեպտեմբերի 16-ին,մարզահամալիրի մրցագորգում ծածանվեցհաղթական Հայոց եռագույնը: 24-ամյա ԴավիթՍաֆարյանը 66 կգ քաշային կարգում դարձավազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը: 11տարվա ընդմիջումից հետո Հայաստանը ազատըմբշամարտի աշխարհի չեմպիոնի կոչումըստացավ Բուդապեշտում: Ուրախության ևոգևորության աղաղակներ էին ողջմարզադաշտում: Հրաշալի ապրումներ ունեցանոչ միայն մարզադաշտում գտնվողհունգարահայերը, այլ նաև Չեխիայից ժամանածմեր հայրենակիցները: Սեպտեմբերի 20-ինսկսվեց հունահռոմյական ոճի ըմբիշամարտիմրցաշարը: Մրցադաշտ մտավ Հայաստանիհավաքականի 55 կգ քաշային կարգումՕլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը:Հայաստանը նվաճեց իր երկրորդ մեդալը` այսանգամ բրոնզով: Այս քաշային կարգումՀունգարիայի հավաքականի ներկայացուցիչընույնպես նվաճեց երրորդ տեղ: Այս հաղթանակը

Հունգարիայում ապրող հայերի համար կրկնակիուրախություն և մեծ հպարտություն էր, քանզիկողք կողքի դրվեցին Հայաստանի ևՀունգարիայի հաղթական դրոշները: Հաջորդ օրը մրցագորգ դուրս եկան 60 կգ քաշայինկարգում հանդես եկող Ալեքսան Միքաելյանը, 84կգ Մաքսիմ Մանուկյանը և 96 կգ Եվրոպայիկրկնակի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիական խաղերիբրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Արթուր Ալեքսանյանի մարտերը մինչևեզրափակիչ փուլ, մեծ խանդավառություն էինստեղծել, նա շատ հանգիստ կարողացավ հասնելեզրափակիչ փուլ: Հունգարիայի խոսնակըմշտապես գովեստի հատուկ խոսքերով էրներկայացնում Ա. Ալեքսանյանին, որպեստաղանդավոր երիտասարդ մարզիկ,ներկայացնում էր մարզիկի բարձրկարողությունները, սակայն Ա.Ալեքսանյանիմարտն ավարտվեց անհասկնալի ձևով:Եզրափակիչում Ա.Ալեքսանյանը պարտվեց ռուսմարզիկ Նիկիտա Մելնիկովին: Մրցավարներիանարդար որոշումը իսկապես շատհիասթափեցնող էր: Ա.Ալեքսանյանը դարձավաշխարհի փոխչեմպիոնը, իսկ մեզ՝ հայերիսհամար` չեմպիոնը:Մրցաշարի վերջին օրը Հայաստանիհավաքականից հանդես եկան 66 կգ քաշայինկարգում Սասուն Ղամբարյանը, 74 կգ քաշայինՕլիմպիական փոխչեմպիոն ԱրսենՋուֆալակյանն ու 120 կգ քաշով ՎաչիկԵղիազարյանը: 74 կգ քաշային կարգում միայն Ա.Ջուլֆալակյանին հաջողվեց բրոնզե մեդալակիրդառնալ Բուդաբեշտում ավարտվածհունահռոմյական ոճի ըմբշամարտի աշխարհիառաջնությունում:Այսպիսով, հունահռոմյական ըմբշմարտիաշխարհի առաջնությունում Հայաստանիհավաքականը նվաճեց երեք մեդալ.Ա.Ալեքսանյանը` արծաթ, Ռ.Ամոյանն ուԱ.Ջուլֆալակյանը դարձան բրոնզեմեդալակիրներ: Իսկ Հունգարիայում ապրող հայերի համար,ըմբշամարտի աշխարհի 2013 թ. առաջնությունըդարձավ Հայաստանի Հանրապետությանանկախության 22-րդ տարեդաձի օրերինզուգադիպող անմոռանալի տոն:

Ս. Սուսանյան

ԸՄԲՇԱՄԱՐՏԻ 2013 Թ. ԱՇԽԱՐՀԻԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ` ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ

Nahapet Hracsja Kocsar

216 oldal, ár: 2100 Ft

Az Eufrátesz hídján Hracsja Kocsar

376 oldal, ár:3000 Ft

Örmény nyelvkönyv I. Dzsotjan Gagik – Krajcsir Piroska

164 oldal, ár: 1500 Ft

Örmény utónevekDzsotján-Krajcsir Piroska

104 oldal, ár: 1500 Ft

Tanulmányok az örmény népirtás témaköréből

192 oldal, ár: 1500 Ft

Tükörcserepek Krajcsir Piroska

120 oldal, ár: 1690 Ft

Szaszuni Dávid Hovhánnesz Thumánján

88 oldal, ár: 2000 Ft

The Armenian Heroes of The Hungarian War of

Independence In 1848-49100 oldal, ár: 1000 Ft

Hős Nazar Derenik Demircsján190 oldal, ár:1000 Ft

A könyvek korlátozott példányszámban, a készlet erejéig megrendelhetők és megvásárolhatók.(Utánvétel esetén a postaköltség 1700 Ft)

Örmény könyvek 20% kedvezménnyela Stúdió könyvesboltban

1138 Budapest, Népfürdő u. 15/D. • Nyitva: hétfő-csütörtök 8-16 óra, péntek 8-15 óráigE-mail: [email protected]