Exevni gor dallaky an

8
ԵԵԵԵԵԵ ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵ ԵԵԵԵԵԵ` ԵԵԵԵԵԵԵԵԵ, ԵԵ ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵ ԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ, ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵ ԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ: ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ` ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ: ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ, ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ` ԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ, ԵԵԵԵԵ` ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ, ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ Ե ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ:ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ Ե ԵԵԵԵԵ ԵԵԵ 2000 ԵԵԵԵ ԵԵԵԵ: ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵ Ե ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵ: ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ Ե ԵԵԵԵԵԵ Ե ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ ԵԵ ԵԵԵԵԵԵԵ: ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵ, ԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ Ե, ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ` ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ, ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ` ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ:

Transcript of Exevni gor dallaky an

Page 1: Exevni gor dallaky an

ԵՂԵՎՆԻՎաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:

Page 2: Exevni gor dallaky an

Սբ. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով  տեսնել քարայրի ներսը:

Page 3: Exevni gor dallaky an

Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.

- Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, - ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:

- Ինձ էլ տարեք ձեզ հետ, - ամաչկոտ ասաց համեստ եղևնին:

- Ո՞ւր` մեզ հետ, - արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:

- Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, - ավելացրեց ձիթենին: - Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:

Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:

Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:

Page 4: Exevni gor dallaky an

Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:- Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, - ասաց նա: Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:

Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:

<<Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը>>, - մտածում էր նա:

Սակայն հեշտակն ասաց նրան.

Page 5: Exevni gor dallaky an

- Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:

Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց  եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն  չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց. - Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Page 6: Exevni gor dallaky an

Տարածվածությունը

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում: Աճում է կավային, ավազակավային հողերում: Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի: Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ,ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ: Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները:

Page 7: Exevni gor dallaky an

Նկարագրությունը

Գլխավոր ճյուղերն ունեն օղակաձև դասավորություն: Բունն ուղիղ է: Ասեղնատերևները դասավորված են մեկական, պարուրաձև, տափակ են, ստորին կողմից մոմափառի երկու շերտով: Հասունացած կոներն ուղիղ կանգնած են, հասունանում են փոշոտվելու տարին և վերածվում են մասերի: Հիմնականում աճում է Հյուսիսային կիսագնդում: Կան եղևնու տարբեր տեսակներ. եղևի Կովկասյան A.nordmanniana, որը դեկորատիվ ծառ է, աճում է կովկասյան լեռների արևմտյան մասում, եղևնի սիբիրական A. sibirica, որն աճում է Սիբիրում, եղևնի սպիտակակեղև A. nephrolepis, որն աճում է Պրիմորյեի լեռներում, եղևնի եվրոպական A. alba: Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–50 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է: Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի: Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած: Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թեվիկներ: Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար: Կեղևից ստանում են խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն: Գեղազարդիչ է:

Page 8: Exevni gor dallaky an

Եղևնին որպես խորհրդանիշ

Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ: Այն նաև Ամանորի զարդն է` տոնածառը ` տանը և քաղաքների հրապարակներում: