ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս
-
Upload
davit-poghosyan -
Category
Career
-
view
175 -
download
4
Transcript of ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս
International Council of Museums (ICOM)
Թանգարանների Միջազգային խորհուրդ
Ստեղծվել է 1946 թվականին
Գլխավոր քարտուղարությունը տեղակայված է
Փարիզում
Թանգարաններին և թանգարանային
մասնագետներին ներայացնող գլխավոր միջազգային
կազմակերպությունն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո
Աշխատում է հասարակության զարգացման և
մշակութային արժեքների պահպանության
առաքելությամբ,
հետևյալ ուղղություններով.
Մասնագիտական աշխատանքային չափանիշների սահմանում և
բարձրացում (ICOM Code of Ethics for Museums)
Ստեղծել մասնագիտական քննարկման միջազգային ֆորում
ժառանգության պահպանման նպատակով (137 երկրի
մասնակցությամբ)
Ստեղծել մասնագիտական համագործակցության ցանց ԻԿՈՄ-ի
անդամների և անդամակցող հաստատությունների միջև (գրեթե
30 000 անդամ)
Առաջնորդել գլոբալ մասնագիտական մտքի զարացումը
թանգարանային գործի տարբեր ոլորտներում ԻԿՕՄ-ի 31
միջազգային և 117 ազգային կոմիտեների գործունեությամբ
Միջազգային տարբեր կազմակերպությունների (UNESCO,
INTERPOL և այլն) հետ համտեղ պայքարել մշակությաին
արժեքների պահպանման և արդյունավետ օգտագործման
ուղղությամբ
Ամեն երեք տարին մեկ ԻԿՕՄ-ի գլխավոր կոնֆերանսը միջազգային թանգարանային համայնքին հավաքում է նախօրոք ընտրված թեմայի շուրջ
Ավելի քան 1500 թանգարանային փորձագետներ և մասնագետներ մեկ շաբաթով հավաքվում են քննարկելու թանգարանգիտական տարբեր հարցեր
Գլխավոր կոնֆերանսը հիմնականում բաղկացած է լինում.
Գիտական մասից՝ միջազգային կոմիտեների մասնակցությամբ
Ադմինիստրատիվ մասից՝ ասմբլեայի տեսքով, որի ընթացքում ղեկավարության կողմից քննարկվում է և որոշվում կազմակերպության գործունեության ոււղվածությունը
Ընդհանուր թանգարանային ֆորումներից և միջոցառումներից
2010 թ. Նոյեմբերի 7-12 կայացավ ԻԿՈՄ-ի 22-րդ գլախվոր կոնֆերանսը Չինաստանի Շանհայ քաղաքում՝ <<Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության>> ընդհանուր խորագրի ներքո: Վերջինիս իրենց մասնակցությունն ունեցան աշխարհի 122 երկրներից մոտ 3600 թանգարանային մասնագետներ:
2008 թ. Կազմավորվելով՝ Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն առաջին անգամ հնարավորություն ունեցավ պատվիրակությամբ մասնակցել այս կարևոր մասնագիտական միջոցառմանը: Պատվիրակությունը ղեկավարում էր ազգային կոմիտեի նախագահ Հ. Հարությունյանը, և մյուս երեք անդամները ընրվել էին ԻԿՕՄ-ի միջազգային կոմիտեների երիտասարդ մասնագետների աջակցության դրամաշնորհներով
Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային պատվիրակություն
Ձախից աջ՝ Գ. Օրբելյան (Երևանի պատմության թանգարան)
Մ. Մկրտչյան (ԵՊՀ պատմության թանգարան)
Հ. Հարությունյան (Հայաստանի ազգային պատկերասրահ)
Դ. Պողոսյան (Արգելոց-թանգարանների պահպանության ծառայություն)
Նոյեմբերի 7-ին Շանհայի <<Համաշխարհային ԷՔՍՊՕ>> կենտրոնի Կարմիր դահլիճում տեղի ունեցավ գլխավոր կոնֆերանսի հանդիսավոր բացման արարողությունը:
Բացման խոսքով հանդես եկան ԻԿՈՄ-ի գլխավոր տնօրեն Ջուլիեն Անֆրունսը, ԻԿՈՄ-ի նախագահ Ալիսանդրա Կումիսը, Չինաստանի մշակույթի նախարար Չաի Վուն և այլք: Վերջիններս, կարևորելով կոնֆերանսի դերը` ամբողջ աշխարհից Շանհայում հավաքված թանգարանային մասնագետների հաղորդակցման, փորձի փոխանակման առումով, հաջողություն մաղթեցին մասնակիցներին:
Գլխավոր կոնֆերանսի բացման արարողությունը
Գլխավոր կոնֆերանսի նոյեմբերի 8-ի միջոցառումների անցկացման վայրը ևս <<Համաշխարհային ԷՔՍՊՕ>> կենտրոնն էր, որի Կարմիր դահլիճում շարունակվեցին ընդհանուր թանարանագիտությանն առնչվող ելույթները: Մասնավորապես, ընդարձակ նյութով հանդես եկան Մեքսիկայից` պրոֆ. Լուրդես Արիզպեն, Եվրոպական խորհուրդը ներկայացնող Գաբրիելա Բատաինի-Դրագոնին, Մալիից` ԻԿՕՄ-ի նախկին նախագահ պրոֆ. Ալֆա Օումար Կոնարեն և այլոք:
Եվրոպական խորհուրդը ներկայացնող Գաբրիելա Բատաինի-Դրագոնին ելույթի ընթացքում
ԻԿՕՄ-ի նախկին նախագահ պրոֆ, Ալֆա Օումար Կոնարեն զեկուցման պահին
Ընդհանուր միջոցառումներից, որ մասնակից եղա, հետաքրքրական էր Կանաչ դահլիճում բացված թանգարանային վաճառք-ցուցահանդեսը: Վերջինիս իր տաղավարներով, ցուցադրանքով, տեղեկատվական, հուշանվերային արտադրանքով մասնակցում էին ավելի քան 100 չինական, միջազգային և այլ երկրներից թանգարաններ, թանգարանային գործունեությանն առնչվող կազմակերպություններ:
Կոնֆերանսի հետագա գործունեությունը հիմնականում շարունակվեց ըստ միջազգային կոմիտեների ծրագրերի: Հանդիսանալով ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության կոմիտեի (Committee for Education and Cultural Action /CECA- ՍԵԿԱ) անդամ` իմ հետագա մասնակցությունը շարունակեցի նշված կոմիտեի գործունեության շրջանակներում: Ըստ այդմ ԷՔՍՊՈ Կենտրոնի 620 դահլիճում տեղի ունեցավ ՍԵԿԱ-ի կոնֆերանսի բացումը Հու Նան մարզային թանգարանի փոխտնօրեն Լուի Խիաոբաոի և ՍԵԿԱ-ի նախագահող պրոֆ. Կոլետ-Դուֆրեսն-Տասեի ելույթներով:
Կոնֆերանսը շարունակվեց ըստ գլխավոր թեմայի (Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության): Գլխավոր հարցադրումները դրվեցին Կոլումբիայից Դանիել Կաստրոյի ելույթում, (թեմա` Սոցիալական ներ-դաշնակությունը ոչ ներդաշնակ հասա-րակություններում: Կրթության և մշակութային գործունեության ուտոպիան թանգարաննում): Վերջինիս մեջ որոշակի տեսական հիմնավորմամբ քննության էր առնվում հատկապես էկոթանգարանի վերաբերյալ պատկերացումները` համեմատա-կաններ տանելով Թովմաս Մորի և այլ ուտոպիստների գիտական մոտեցումների հետ:
Դանիել Կաստրոն զեկուցման ժամանակ
Նոյեմբերի 9-ին շարունակել եմ ունկնդրել ՍԵԿԱ-ի նիստերում մի շարք ելույթների, որոնք առավելապես վերաբերվում էին թանգարան-այցելու կապերի ուսումնասիրման հարցերին: Հատկապես կարելի է առանձնացնել Լուվրից փորձագետ Մարի-Կլարե Օնեյլի ելույթը, որով հեղինակը որոշակի հարցադրումներ դրեց այցելուի հետ աշխատելու, ցուցադրության ստեղծման գործընթացում թանգարանային մանկավարժների և գիտաֆոնդային անձնակազմի համագործակցության, տարաձայնությունների առնչությամբ:
Չիա-ԼԻ Չեն Ճապոնիայից վերլուծության էր ենթարկել Հիրոսիմա խաղաղության հուշային թանգարանի այցելուների տպավորությունների գիրքը` խմբավորելով այցելուների հիմնական կարծիքները թանգարանում ներկայացված ողբերգական իրադարձությունների ազդեցության հետ կապված և այլն:
Կոլետ-Դուֆրեսն-Տասեն և Էմմա Նարդին նիստի ընթացքում
Մարի-Կլարտե Օ’նեյլը զեկուցման ընթացքում
ՍԵԿԱ-ի միջոցառումների շրջանակում հատկապես կարելի է առանձնացնել Շանհայ թանգարան այցելությունը:
Քաղաքի կենտրոնում գտնվող այս թանգարանը ուներ ունիվերսալ բնույթ, քանի որ ներառում էր հնագիտական, ազգագրական, կրոնածիսական, դեկորատիվ կիրառական արվեստի այլ տարաբնույթ հավաքածուներ` թեմատիկ ցուցադրությամբ:
Հետաքրքրական էին ցուցադրման եղանակները, քանի որ ցուցանմուշների շուրջը կահույքի, հատուկ լուսավորության, ձևավորման միջոցով ստեղծված էր համապատասխան ընկալման միջավար:
Այս առումով տպավորիչ էր հատկապես <<Չինաստանի և Ճապոնաիայի միջև մշակութային փոխշփման վկայություն>> անվանմամբ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր բուդդայական կրոնածիսական պատկերացումներին վերաբերող մի քանի ցուցանմուշ: Սակայն հատուկ ձևավորված տարածքը և ցուցադրական կահույքը այցելուին ներառում էր յուրատեսակ խորհրդնշանային կրոնածիսական միջավայր:
<<Ջիանզհեն և Կուկաի: Չինաստանի և Ճապոնաիայի միջև մշակութային փոխշփման վկայություն>>՚ ցուցահանդես Շանհայ թանգարանում
Առանձին հատվածներ Շանհայ թանգարանի ցուցադրական տարածությունից
Նոյեմբերի 11-ը հայտարարված էր ազատ էքսկուրսիոն օր կոնֆերանսի բոլոր մասնակիցների համար` ըստ նախօրոք ընտրված ուղղությունների: Ըստ այդմ մեկնեցինք Թոնգ Լի հին չինական քաղաք-տեսարժան վայրը, որը Շանհայից երկու ժամվա ճանապարհ էր, Սուզհոու քաղաքի մոտակայքում /18կմ./: Գտնվելով Յանցզի գետի հարավային մասում, 15 գետակների և 5 լճակների վրա փռված 63 կմ. քառ տարածությամբ այս ավելի քան հազար տարեկան հին չինական քաղաքը լավ պահպանված է և հայտնի է որպես <<Փոքր Վենետիկ>>, <<Արևելքի Վենետիկ>>` իր բազմաթիվ կամրջակներով /49 կամուրջ/, որոնք կապում են բնակելի հատվածները իրար, գեղեցիկ պահպանված հին այգիներով, ավանդական ճարտարապետությամբ, կենցաղով:
Բացօթյան այս թանգարան-քաղաքը ուներ նաև հատուկ թանգարանները, որոնք իրենց ձևավորմամբ գրեթե կտրված չէին քաղաքի ընդհանուր միջավայրից: Այցելեցինք Հարսանեկան ավանդույթների պահպանման թանգարան, ապա հայտնի Տուիսի այգի-թանգարան: Վերջիններիս ճարտարապետ-ությունն ու բնական գոտիները հայտնի են դեռ Մինգ և Քինգ թագավորական դինաստիաների իշխանության շրջաններից, բայց զարմանալիորեն ներդաշնակորեն պահպանված էին, և ներքին սպասարկման սրահներն ու հուշանվերների վաճառասրահները համադրված էին տարածքին:
Հարսանեկան ավանդույթների թանգարան
Տեսարաններ Տուիսի այգուց
ՇԱՆՀԱՅ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ
ԹԱՆԳԱՐԱՆ
Նոյեմբերի 12-ին այցելություն եղավ նաև Շանհայ քաղաքի պատմության թանգարան, որը գտնվում էր քաղաքի խորհրդաիշներից մեկում` ՙ<<Արևելյան Մարգարիտ>> աշտարակում (468 մ.): Որպես հեռուստաշտարակ կառուցված այս հսկայական շինությունը իր մեջ պարունակում է նաև նշված թանգարանը և այլ հաստատություններ: Հիմնական ցուցադրական տարածքը հատուկ երթուղու, ամբողջական կահավորված տաղավարների, մոդելների, մակետների, ձայնի, հոտի, նաև ժամանակակից տեխնոլոգիանեի և այլ միջոցների համադրությամբ այցելուին հնարավորություն էր տալիս ճամփորդել քաղաքի զարգացման տարբեր փուլերով:
Ժամանակակից Շանհայը ներկայացվում էր աշտարակի վերին հարկաբաժնում, ուր բարձրությունից այցելուի առջև սփռվում է Շանհայի գեղատեսիլ տեսարանը:
Նոյեմբերի 12-ը ընդհանուր գլխավոր կոնֆերանսի փակման օրն էր, որը ավարտվեց հրաժեշտի տոնական ընթրիքով Շանհայի միջազգային կոնվենցիայի կենտրոնի Շանհայ դահլիճում:
Առաջին անգամ Հայաստանի մասնակցությունը արդյունավետ կարելի է համարել կապերի հաստատման և հետագա մասնակիցների համար փորձի, կապերի ձեռք բերման առումով
Փորձի փոխանակման, երկրի ներկայացման, գիտագործնական որոշակի գիտելիքների ձեռք բերման և կիրառման առումով մասնակցությունը նպատակային կարելի է համարել
Գրականության և տեղեկատվական նյութերի վերլուծությունը և տարածումը արդյունավետ միջոց է կրթական և մասնագիտական ոլորտների համար
ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի մասնակիցները Շանհայի թանգարանի դիմաց